News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարան Թուրքիայի եւ Սիրիայի սահմանամերձ շրջաններում դիտավորյալ կեղծում է թուրքմենների քանակը։ Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողներին ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, արեւելագետ Սուրեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան նշում է, որ այդ շրջաններում ապրում է 1,5-3 մլն թուրքմեն։ Սակայն այդ թիվն անգամ մոտ չէ իրականությանը։ Լավագույն դեպքում այնտեղ ապրում է 100-200 հազար թուրքմեն։ «Բայց Թուրքիան նման բարձր թվեր է ներկայացնում, որպեսզի հետո, երբ Սիրիայում ավարտվեն ռազմական գործողությունները, առիթ ունենա սահմանին բուֆերային գոտի պահանջի։ Այդ շրջանում թուրքմենների թուրքամետ կողմնորոշումն ակնհայտ է։ Նրանց խմբավորումները Թուրքիայից զենք եւ աջակցություն են ստանում եւ թշնամաբար են տրամադրված Բաշար Ասադի նկատմամբ։ Իսկ Լաթաքիայից հյուսիս՝ հենց այնտեղ, որտեղ խոցվել էր Սու-24 ռուսական ռմբակոծիչը, նրանք կոմպակտ խմբավորում են ստեղծել»,- նշել է Մանուկյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայից Սիրիա ահաբեկիչներին մատակարարումների փաստը բացահայտած հրապարակման  համար ձերբակալվել էր Cumhurriyet թերթի խմբագիր Ջան Դյունդարն ու թղթակից Էրդեմ Գյուլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ