News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայֆիլմ» կինոստուդիայի պահպանումն այսօր անիրատեսական է, որքան էլ որ մենք ասենք, որ ուզում ենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն՝ անդրադառնալով կինոստուդիայի հետագա ճակատագրին, որը 2015-ի ամռանից գտնվում է կառավարության ենթակայության ներքո:

«Հայֆիլմ» պահելը Հայաստանի համար շատ դժվար  խնդիր է:  Ռուսաստանի պես պետությունը չի կարող արդիականացնել իր կինոստուդիաները: Շատ դժվար ծրագիր է եւ հետագա ճակատագիրը պետք է լինի  բիզնես՝ որոշակի առաջարկի հիման վրա, այլապես այդ ծրագիրը օդում կախված կմնա:  Ֆիլմերի թվայնացումը կշարունակենք, բայց հետագա ճակատագիրը եւս պիտի հստակ դիտարկվի կինոինդուստրիայի զարգացման ծրագրի պարագայում՝ բիզնես տարրի բաղադրիչով, որովհետեւ կինոստուդիայի պահպանումն այսօր անիրատեսական է, որքան էլ որ մենք ասենք, որ մենք ուզում ենք անենք։ Ռուսաստանի պես պետությունն այսօր չի կարողանում արդիականացնել իր կինոստուդիաները»,-ասաց մշակույթի նախարարը։

Ըստ մեր զրուցակցի՝ կինոստուդիայի դժվարին ճակատագիրը   պետք է հիմնվի բիզնես առաջարկի վրա, միայն մասնավորի հետ համագործակցության արդյունքում։ Մինչ այս պահը, չկան առաջարկներ, ներդրողի փնտրտուքները դեռեւս ապարդյուն են, հնարավոր է՝ առաջիկայում լինի հայտարարություն։

«Այսօր մենք խոսում ենք կիոնարատադրական բազայի մասին, որը չափազանց ծախսատար խնդիր է, եւ առանց մասնավոր հատվածի պետությունը չի կարողանալու այդ խնդիրը հաղթահարել։  Դեռ չկա ներդրող, մենք հիմա ծրագիրը պետք է ամփոփենք, թե ինչ ենք ուզում տեսնենք, որից հետո, բնականաբար, կսկսենք բանակցությունները, թե ով կարող է հետաքրքրվել այդ ծրագրին ներգրավելու առաջարկով»։

Հասմիկ Պողոսյանը նշեց, որ  իրենք շարունակում են ֆիլմերի  թվայնացման աշխատանքները, որքան կարողանում են։

Նշենք, որ դեռեւս 2015-ի ամռանը կառավարությունը հետ վերցրեց Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան,  քանի որ սեփականատերեր Ջերարդ Գաֆեսճյանը եւ Բագրատ Սարգսյանը տասը տարիների ընթացքում չէին կատարել խոստացված  ներդրումները, չէին կառուցել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չէր վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով չէին  թվայնացվել հայկական  ֆիլմերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ