News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մինչ Թուրքիայի նախագահը տարածաշրջանում իր ազդեցությունը վերականգնելու ունայն փորձեր է անում, սեփական երկրում իրավիճակը լարման գագաթնակետին է հասել: Երեւում է` նրա երկու ամենակարեւոր խնդիրները` Ռուսաստանի հետ տարաձայնությունները եւ քրդերի դեմ պայքարը կարող են Էրդողանի համար ամենասարսափելի մղձավանջի վերածվել, նշում է գերմանական Deutschlandfunk ռադիոյի լրագրող Ռեյնարդ Բաումգարտենը: 

Սիրիայում ռուսաստանյան ռազմական գործողությունը խառնել է Էրդողանի բոլոր խաղաթղթերը եւ արմատապես փոխել է տարածաշրջանում ուժերի դասավորությունը: Հանկարծ պարզ է դարձել, որ Հյուսիսային Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտու ստեղծումը ընդհանրապես անհնար է, իսկ թուրք-սիրիական սահմանի երկայնքով  120 կմ երկարությամբ անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Անկարայի երազանքները կոչված չեն իրականանալու: Բացի այդ,  Թուրքիայի նախագահը ստիպված է եղել ընդունել այն փաստը, որ սիրիացի ապստամբներին աջակցելով` ինքը ստիպված է հաշվի նստել ռուսաստանյան ուժերի դիրքորոշման հետ, նշում է Բաումգարտենը:

Իր ներքաղաքական իշխանության հիմնական սպառնալիք հանդիսացող սիրիացի քրդերի նկատմամբ հեշտ հաշվեհարդարի Էդողանի պլանները փլուզվել են:  Հերիք է նրանք միավորվեն թուրքական քրդերի հետ, եւ ՔԲԿ-ի դեմ պայքարը, որը նա սկսել է սեփական քաղաքական շահի համար, կսկսի վտանգավոր դրսեւորումներ ստանալ, որովհետեւ Հարավ-Արեւելյան Անատոլիայում քաղաքացիական պատերազմը, որը պաշտոնապես հակաահաբեկչական գործողություն է հռչակվել, շատ քրդերի կողմից ընկալվում է որպես էթնիկ զտում:   Թուրքիայի նախագահն իր վրա միանգամից չափից շատ խնդիրներ է բարդել` սրելով հակասությունները Ռուսաստանի հետ եւ իր երկրում հակամարտություն հրահրելով` նա խոցելի է դարձել նաեւ ներքին քաղաքականության մեջ: Նա հաշվի չի առել, որ Մոսկվան կարող է դաշինք կնքել քրդերի հետ, որոնք ներկայացել են որպես տարածաշրջանային նշանակալի ուժ, որն ի վիճակի է հակահարված տալ Իսլամական պետությանը (ԻՊ) եւ դրանով իսկ իրականացնել Էրդողանի քաղաքական կարիերայի համար ամենասարսափելի սցենարը, տեղեկացնում է ՄՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ