News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուս դիտորդներին Թուրքիայի տարածքով թռիչքի մերժումը Անկարայի փորձն է` թաքցնելու Սիրիայի հետ սահմանին անօրինական ռազմական գործունեությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

 «ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրի նման քայլերը բոլորովին չեն նպաստում Եվրոպայում վստահության եւ անվտանգության ամրապնդմանը:  Թուրքիայի գործողությունները գնահատում ենք, որպես վտանգավոր նախատիպ եւ Սիրիայի հետ սահմանին ռազմական անօրինական գործունեությունը թաքցնելու փորձ», - ասել է Կոնաշենկովը: Թուրքիայի տարածքի վրայով ռուս զինվորականների դիտորդական թռիչքի չեղյալ համարման մասին հայտնի է դարձել փետրվարի 3-ին: Ինչպես պատմել է ՌԴ Պաշտպանության նախարարության Պայմանագրերի կատարման վերահսկողության վարչության պետ Սերգեյ Ռիժկովը, թռիչքի երթուղին ենթադրում էր, ի թիվս այլ բաների,  սահմանամերձ այն շրջանների եւ օդանավակայանների դիտարկում, որտեղ կենտրոնացած է ՆԱՏՕ-ի երկրների ավիացիան: Նրա խոսքով, ռուսական առաքելության Թուրքիա ժամանումից եւ դիտորդական թռիչքի երթուղու հայտարարումից հետո թուրք զինվորականները մերժել են դրա անցկացումը` վկայակոչելով թուրքական ԱԳՆ-ի հրահանգը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ