News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայի հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունը էապես պակասեցրել է այդ երկրում ԱՄՆ ազդեցության հնարավորությունները, գրում է The New York Times-ը։ ԱՄՆ-ը ամիսներ շարունակ պնդում էր, որ Սիրիայի հակամարտության ռազմական միջամտությունը կենսունակ չէ, եւ Բաշար Ասադի ու ընդդիմության միջեւ միայն քաղաքական համաձայնություն է հնարավոր։ Սակայն Ռուսաստանի օդուժի ինտենսիվ հարվածներից եւ Հալեպը Բաշար Ասադի ձեռքը վերադարձնելուց հետո ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել, որ սխալվել է, եւ հակամարտության ռազմական միջամտությունը հնարավոր է, բայց միայն Ռուսաստանի կողմից, գրում է Դեւիդ Սենջերը, փոխանցում է Gazeta-ն։

Հեղինակը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ստիպված է հաշվի առնել դա Սիրիայում հրադադարի մասին Մյունխենի խորհրդակցությունների ժամանակ։ Ռուս զինվորականներն իրոք փոխել են հակամարտության ուրվագծերը, որը տարիներ շարունակ փակուղու մեջ էր։ Հիմա Ասադն ու նրա կողմնակիցներն ավելի շատ տարածքներ եւ ազդեցության գոտիներ ունեն, քան 2011թ. հակամարտության սկսվելուց հետո։

«Առանց քաղաքական լուծման կամ ռազմական ակտիվության՝ ԱՄՆ-ը ոչ միայն շատ քիչ ազդեցություն կունենա Սիրիայի հակամարտության վրա ազդելու համար, այլ նաեւ կզրկվի ռազմավարության կենսունակությունից, որը կարող էր միավորել հակամարտող կողմերին ԻՊ-ի դեմ»,- նշում է հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ