News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպությունը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂՀ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը: Միայն այս տարվա սկզբից ադրբեջանական սադրանքների պատճառով զոհվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքային զինծառայողներ Արամայիս Ոսկանյանը (ծնվ. 1996թ., որը զոհվել է 2016. հունվարի 9-ին) եւ Սիմոն Ճավրշյանը  (ծնվ. 1996թ., որը զոհվել է 2016թ. փետրվարի 4-ին), ինչպես նաեւ հովիվ Հակոբ Համբարձումյանը  (ծնվ. 1962թ., որը զոհվել է 2016. փետրվարի 11-ին): Վերջինս զոհվել էր ադրբեջանցի դիպուկահարի գնդակից:

«Ադրբեջանական կողմի սադրանքները շփման գծում հանգեցնում են զոհերի, ինչը վրդովեցուցիչ է, եւ դրան պետք է վերջ տրվի: Ցավակցություն ենք հայտնում շարքային Ոսկանյանի եւ Ճավրշյանի, ինչպես նաեւ Հակոբ Համբարձումյանի հարազատներին»,- նշել է կազմակերպության գործադիր տնօրեն Նոել Թոմփսոնը: Կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում դադարեցնել ագրեսիվ քաղաքականությունը եւ վերականգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կառուցողական երկխոսությունը:

Կազմակերպության դիրքորոշումը համընկնում է ԱՄՆ դիրքորոշմանն այն հարցում, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, եւ որ բռնության կիրառումը անարդյունավետ է եւ վտանգավոր ողջ տարածաշրջանի համար: «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին նաեւ կոչ է անում հարգել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ1994թ. ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը, հավատարիմ մնալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի եւ հանձնաժողովի անդամ էլիոթ Էնջելի առաջարկած սկզբունքներին, որը ստորագրել են Կոնգրեսի 85 անդամ, եւ որը ի թիվս այլ առաջարկների՝ դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու մասին դրույթներ է պարունակում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացել են միջազգային միջնորդներին եւ աջակցում են այդ նախաձեռնություններին: Ադրբեջանը մերժում է այդ առաջարկը:

Կազմակերպությունը նաեւ միացել է միջնորդներին ուղղված՝ Ռոյսի եւ Էնջելի՝ ագրեսիայի կոնկրետ քայլերը հրապարակավ դատապարտելու մասին առաջարկին:

 «Ամերիկացիներն Արցախի համար» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003թ.՝ ամերիկա-ղարաբաղյան կապերի ամրապնդման, ազատության պահպանման, ժողովրդավարությանը եւ տնտեսական զարգացմանը նպաստելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ