News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի շարք ոլորտներում հյուսիսատլանտյան կառույցների եւ ՌԴ-ի համագործակցությունը զիջում է նույնիսկ սառը պատերազմի ժամանակաշրջանի համեմատությամբ:  Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Մյունխենյան անվտանգության համաժողովին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ փոխադարձաբար միահյուսված ճգնաժամերի ծայրաստիճան բարդությունը համատեղ համաձայնեցված աշխատանք է պահանջում, ասել է նախարարը: Սակայն կոլեկտիվ ջանքերի ճանապարհին արհեստական խոչընդոտներ են դրվում, ինչպես օրինակ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հրաժարումը Ռուսաստանի հետ լիարժեք համագործակցությունից, թշնամու կերպարի կառուցումը, սպառազինությունների ծավալումը` հավերժացնելու Եվրոպայում այն բաժանարար գծերը, որոնք Արեւմուտքը հանդիսավոր կերխով խոստացել էր վերացնել: Ըստ ամենայնի, հին բնազդները դեռեւս շատ ու շատ կենսունակ են»:

«Այսօր որոշ ոլորտներում հյուսիսատլանտյան կառույցների եւ մեր երկրի միջեւ համագործակցությունը զիջում է նույնիսկ սառը պատերազմի ժամանակաշրջանի համեմատ, նշել է Լավրովը: Էլ չեմ խոսում, որ դարձյալ շրջանառության մեջ են դրվել գաղափարախոսական դիմակայության կաղապարատիպերը, որոնց կոնցեպտուալ հիմքը դադարել է գոյություն ունենալ դեռեւս քառորդ դար առաջ:  Ժամանակի տարբերանշանն է դարձել գաղափարախոսության եւ իրական քաղաքականության միախառնումը ի վնաս միջազգային առանցքային խնդիրների լուծման  հեռանկարների»»:

Շատ պայմանավորվածություններ չեն իրականացվում երկրների` միակողմանի օգուտ ստանալու ցանկության պատճառով, նշել է ՌԴ արտգործնախարարը:  «Մյունխենում մեր հանդիպումներին մենք ամեն անգամ արձանագրում ենք, որ եվրոպական անվտանգության ոլորտում եւ աշխարհում իրավիճակն ընդհանուր առմամբ անբավարար է զարգանում, ասել է նա:  Քննարկում ենք քայլեր, որոնք կարող էին նպաստել իրավիճակի շտկմանը: Բայց դժբախտաբար իրադարձությունների ուղղվածության վեկտորում սկզբունքային փոփոխություններ տեղ չեն ունենում»:

«Իհարկե ինչ-որ բան հաջողվում է անել, բայց շատ հաճախ պայմանավորվածությունները չեն իրականացվում այն պատճառով, որ մասնակիցներից մեկը փորձում է հետահայաց վերաշարադրել դրանք միակողմանի առավելություն ստանալու նպատակով` ի վնաս շահերի ձեռք բերված հավասարակշռության»,-ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ