News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մատնահետքով քվեարկության համակարգը բազմակի քվեարկությունը կանխելու լուծում չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է նոր  ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներում ընդգրկված Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ պատճառներից մեկն էլ այն է, որ տեխնիկան կարող է խափանվել:

«Օդանավակայանում քանի՞ անգամ են ասում` մատդ վերցրու, նորից դիր, բացի դրանից քանի՞ մարդ է անցնում այդ սարքի վրա մատը դնելով, համենայնդեպս ոչ 2 միլիոն մեկ օրվա ընթացքում, այսինքն` սարքերը խաթարվում են, չէ՞: Ասում են` մեկը դիր, երկրորդը դիր, մյուս մատը… Բացի դրանից հնարավոր է, որ մատնահետքը երկաթի կտորին մի քիչ քսեք եւ չի լինի ձեր մատնահետքը»,-պարզաբանեց Հրայր Թովմասյանը:

Անդրադառնալով ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները հրապարակելու խնդրին, որի պահանջով օրերս հանդես էին եկել մոտ երկու տասնյակ հայաստանյան կազմակերպություններ` հիմնավորելով, որ հրապարակայնացումը չի արգելվում ՀՀ Սահմանադրությամբ, Թովմասյանը նշեց. «Ես ինքս հակված եմ, որ, այո, դրանք հրապարակվեն, բայց միջազգային ստանդարտներն ու սահմանադրական դատարանի որոշումն այլ բան են ասում: Վենետիկի  հանձնաժողովում էլ ամրագրված է, որ դրանք չեն կարող հրապարակվել»:

Դիտարկմանը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր վերջնական զեկույցում եւս անդրադարձել է այդ խնդրին, ԱԺ աշխատակազմի ղեկավարն արձագանքեց. «Հրապարակայնության մասին, որը նշում են եվրոպացի դիտորդները, իմ կարծիքով, միգուցե սխալվում եմ, բայց դրանք արդեն մեզանում կան, մեզ մոտ բողոքարկման  վարույթում վստահված անձինք ու նաեւ դիտորդները  ծանոթանում են այդ փաստաթղթերին, դրանք երբեք էլ գաղտնիք չեն, բայց դրանք հանրային հրապարակման ենթակա չեն: Ինձ ծանոթ երկրներում նույն կարգն է, ինչ որ Հայաստանում»:

Հարցին, թե եթե այժմ անարգել տեսանկարահանվում են տեղամասերն ու ընտրողների դեմքերը, ինչու չհրապարկել ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, հաշվի առնելով, որ դա ըստ ընդդիմադիր ուժերի, նպասելու է ժողովրդավարական ընտրությունների կայացմանը, Թովմանսյանը պատասխանեց. «Դուք միշտ այդ խնդրին նայում եք մի կողմից, գիտե՞ք, թե ինչի համար է, որ չեն հրապարակվում: Եթե դուք  իքս պաշտոնատար անձի ենթական եք,  նա ստուգում է, որ դուք չեք էլ գնացել ընտրության, դուք ինքներդ կարող եք հետապնդման ենթարկվել: Ինչու այս համատեքստում չեք նայում»:

Իսկ ինչու իշխանությունը խնդիրը չի դիտարկում այն տեսանկյունից, որ պաշտոնյան իրավունք չունի հետապնդել քաղաքացուն ընտրության չմասնակցելու համար, հարցին էլ արձագանքեց. «Այո, ամենակարեւորը դա է, եւ պիտի նայել` ինչպես անել, որ սա բացառվի: Իհարկե, պետք է դատապարտել, բայց որ աշխարհը սահմանել է, որ հրապարակման ենթակա չեն ընտրողների ցուցակները, ուրեմն ինչ որ բան մտածել են դրա մասին:  Սկզբնական փուլում միայն  քվեարկությունն էր գաղտնի, ավելի ուշ նաեւ մասնակցությունն է դարձել գաղտնի»:

Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի հետ կապված ՀԱԿ-ի առաջարկներից մեկն էլ այն է, որ ընտրողների ռեգիստրում չընդգրկվեն հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելի) բացակայող քաղաքացիները: Պահպանելով ընտրական իրավունքները, Հայաստանից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիների քվեարկության իրավունքը պետք է իրացվի Հայաստան վերադառնալուն պես` առանձին ընթացակարգով: 

Թովմասյանը պնդեց, որ այժմ քննարկվող տարբերակները ուրիշի փոխարեն քվեարկության հավանականությունը մոտեցնելու են զրոյի:  Թե ինչպես, առայժմ հրաժարվեց հրապարակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ