Մարտի 8-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ամառանոցային 2-րդ փողոցի տներից մեկի տանիքին աշխատելիս տանիքից ընկած եւ մահացած քաղաքացին Աբովյանի բնակիչ 60-ամյա Մհեր Ղազարյանն է: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամուսի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը:

Նա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակից է եղել եւ դեպքի պահին տանիքում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել եւ տանիքից ընկնել ու մահացել է:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ մարտի 8-ին, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում քաղաքացին տանիքից ընկել է պարսպին եւ մահացել: