News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Le Мonde-ի լրագրողները «Սիրիա. ինչու՞ ամերիկացիները ոչինչ չարեցին» վերտառությամբ լույս տեսած հոդվածում պնդում են, որ ապացույցներ են հավաքել այն մասին, որ 2013թ. կեսից ամերիկացիները «Իսլամական պետության» առաջխաղացման մասին հսկայական քանակությամբ տեղեկություններ է ունեցել եւ գրեթե չի օգտագործել դրանք։ Այս մասին հայտնում է RFI միջազգային ֆրանսիական ռադիոն։

Ապացույցներ հավաքելու համար լրագրողները մի քանի շաբաթ անց են կացրել Թուրքիայում, որտեղ թաքնվում են Ասադի հակառակորդները։ Նրանց հիմնական իրազեկիչը եղել է ոմն Մ.-ն, որը այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի բարձրագույն ռազմական խորհրդի հետախույզներից էր։ Սկզբում նա Սիրիայում քիմիական զենքի օգտագործման  մասին հետազոտություններ էր անցկացնում ՄԱԿ-ի համար, սակայն հետո սկսել էր ուսումնասիրել ԻՊ առաջխաղացման մասին տեղեկությունները։ Իր ցանցը ֆինանսավորելու համար Մ.-ն ամերիկացիներից ամսական 30 հազար դոլար էր խնդրել, սակայն ստացել էր 10 հազարը։ Նա ամերիկացիներին տեղեկություններ էր տրամադրում Թուրքիայի տարածքում հանդիպումների ժամանակ։

Մ.-ն Le Мonde-ի լրագրողներին ցույց է տվել բազաների եւ մարզական ճամբարների լուսանկարները, ԻՊ գրոհայինների բջջային հեռախոսների համարներն ու IP հասցեները, որոնք ինքը հանձնել է ամերիկյան կողմին։

2014թ. ամռանը, այն ժամանակ, երբ ԻՊ հորդաները առաջ էին շարժվում դեպի Մոսուլ, Մ.-ն իբր թե աշխատում էր զանգվածային պատասխան հարձակման պլանի վրա։  «Ամեն բան պլանավորված էր, ժամ առ ժամ, փողոց առ փողոց»,- պնդում է Մ.-ն։ Նա նշել է, որ ԻՊ գրաված յուրաքանչյուր քաղաքում իրենք գիտեին գրոհայինների քանակը, թե որտեղ են դպուկահարները, որտեղ՝ ականները։ Մենք պատրաստ էինք հարձակմանը թե՛ տակտիկական, թե՛ ռազմավարական առումով։ Սակայն ամերիկացիները տատանվում էին եւ «հստակեցումներ էին պահանջում»...

Նույնը եղավ եւ 2015թ. հունիսին, երբ ամերիկացիները նախապես տեղյակ էին դեպի Փալմիրա ԻՊ-ի առաջխաղացման մասին։

Եթե հավատանք իրազեկիչին, ապա Վաշինգթոնը նույն կերպ է վարվել՝ դանդաղելով պատասխան տալ «Ջաբհաթ ան Նուսրայի» առաջխաղացման մասին տեղեկություններին։

Դրա հետեւանքով Սիրիայի աատ բանակի չափավոր խմբերը, բախվելով ԻՊ-ի կողմից ոչնչանալու վտանգին, անցան «Ջաբհաթ ան Նուսրայի» հսկողության ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ