News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վերջին չորս օրերի մարտերի ընթացքում, այսօր՝ ապրիլի 4-ի դրությամբ հայկական կողմն ունի 20 զոհ, 26 անհետ կորած, 72 վիրավոր: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, գնդապետի խոսքով, զոհերից մեկը երեխա է, երեքը՝ չափահասներ խաղաղ բնակչությունից:

Մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը տվել է 300-ից ավելի զոհ, վիրավորների թիվը ճշտվում է:

«Հայկական որեւէ բնակավայր չի գտնվում ադրբեջանական վերահսկողության տակ: Ունենք 8 դիրքի կորուստ: Այն հատվածներում, որտեղ թշնամին կարողացել է մխրճվել, խորությունը կազմում է 200-300 մետր, եւ այնտեղ բնակավայր չկա: Սա նշանակում է, որ հայկական որեւէ բնակավայր չի գտնվում թշնամու վերահսկողության տակ»,- նշել է գնդապետը:

Ապրիլի 4-ին հակառակորդն ավելի է մեծացրել օգտագործվող զինատեսակները, առաջին անգամ կիրառել է ռուսական ՏՕՍ-1 («Սոլնցեպյոկ»), սակայն վրիպել է՝ նպատակին չհասնելով: Ադրբեջանական կողմը փորձել է կիրառել «կամիկաձե» (ինքնակործանվող անօդաչու սարք), սակայն մեր հակաօդայինները կարողացել են ոչնչացնել այն:

Ըստ գնդապետի, ամեն ինչ սկսվել է ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը, երբ հյուսիսային ուղղությամբ դիվերսիոն գործողություններ են եղել: Առաջին ժամերի ընթացքում արձակվել է 1350 արկ «Գրադ»-ից, ինչն աննախադեպ է:

Ինչ վերաբերում է զինտեխնիկային, հայկական կողմն ունի միայն յոթ տանկի կորուստ: Ադրբեջանական կողմը կորցրել է 18 տանկ, երկու ուղղաթիռ, մեկ ինժեներական տեխնիկա, 3 հետեւակի մարտական մեքենա, 6 անօդաչու թռչող սարք, 1 ՄՄ-21 («Գրադ») կայանք: 

Նշենք նաեւ, որ ամեն օր օպերատիվ իրազեկման կենտրոնը ժամը 19:00-ին հանդես է գալու առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ թարմ տեղեկատվությամբ, լինելու է նաեւ մամուլի ասուլիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ