News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մեզ թվում է, որ մենք փորձել ենք անել առավելագույնը եւ ընդդիմության ներկայացրած վեց առաջարկից հինգի վերաբերյալ առաջարկել ողջամիտ, ընդունելի լուծումներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ընտրական օրենգրքի համահեղինակ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմության եւ քաղաքացիական սեկտորի հետ կայացավ կոնսենսուս Ընտրական օրենսգրքի շուրջ:

«Ցանկացած երրորդ անձի համար, որ կկտրվի իրականությունից եւ կփորձի տեսնել` արդյոք մեր առաջարկությունը ողջամիտ է, թե ոչ կհանգի, այն եզրակացության, որ մեր առաջարկությունը խնդիրը լուծող առաջարկություն է: Անգամ եթե մեր գործընկերները քաղաքական պատճառներով շարունակեն կոշտ հայտարարությունները, միեւնույն է այս քննարկումների համար ձեռք բերվեցին, մշակվեցին գաղափարներ, որոնք տեղ գտան օրենսգրքում: Այս առումով համարում եմ դրական գործընթաց», - ասաց Հարությունյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում են Ընտրական օրենսգրքի նախագծի վերջին շտկումները, որպեսզի այն ընդգրկվի հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ