News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին Վրաստանի ինտեգրումը չի վերադարձնի Աբխազիան եւ Հարավային Օսիան, այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով: Ըստ ՌԻԱ Նովոստիի, նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Դա ժամանակակից Վրաստանի պատմության ամենատխուր եւ ողբերգական հատվածներից է... Մենք ամենեւին չենք կարծում, որ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցությունը, հատկապես՝ ՆԱՏՕ-ին, այդ հարցերի լուծման գործիք կդառնա: Վստահ ենք, որ այդ խնդիրները կարելի է լուծել առանց ռազմական միջոցների, այլ Ռուսաստանի մասնակցությամբ այդ տարածքների բնակչության հետ քննարկումների միջոցով»,- ֆրանսիական RFI ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Մարգվելաշվիլին:

Նրա կարծիքով, Ռուսաստանը պետք է բարեկամական հարաբերություններ ունենա Վրաստանի հետ՝ իր իսկ ազգային շահերից ելնելով: Մարգվելաշվիլին եւս մեկ անգամ հայտարարել է, որ ոչ լեգիտիմ է համարում Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի հետ ցանկացած համաձայնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ