News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եթե ընտրությունն իսկական արդյունքը չի արտահայտում, ուրեմն ընտրությունը կեղծվել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ՙ

«Երբ որ խախտում է լինում թեկուզ տասը ձայն, նշանակում է տասը ձայնով շեղվել է իր արդյունքից, ուրեմն դա իսկական արդյունքը չի արտահայտում, ուրեմն ընտրությունը կեղծվել է, ես դա նկատի ունեմ: Ես միշտ ասել եմ, այո, իմ իշխանության ժամանակ էլ, կարող եք պրպտել գտնել, եղել է, որ ես հրապարակային բարձրաձայնել եմ, որ ընտրություններում եղել են լուրջ խախտումներ: Իսկ եթե կա խախտում, նշանակում է, որ արդյունքը չի արտահայտել ժողովրդի կամքը ուրեմն կեղծվել է»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք իր հիմնավորումը չի նշանակո՞ւմ, որ ինքը եղել է ոչ լեգիտիմ իշխանության արտգործնախարարը, Օսկանյանը պատասխանեց.  «Գիտեք, դա արդյունքի հետ կարող է կապ չունենալ: Ես ասացի՝ եթե խախտում է եղել ընտրություններում, ուրեմն ընտրությունը կեղծվել է, դրա դեմ պետք է պայքարենք: Կարող է նախագահը ընտրվել է 57 տոկոսով, բայց իրականությունը 51 տոկոս է, ես համարում եմ կեղծված ընտրություն, որովհետեւ 57 տոկաս չի ստացել, 51 է ստացել»,-նշեց Օսկանյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդի միջից ընտրության արդյունքների վերաբերյալ կասկածները պետք է հանեն նոր Ընտրական օրենսգրքով: «Մենք պետք է այդ կասկածը ժողովրդի մտքից հանենք եւ այս օրենքով ունենք հնարավորությունը դա անելու: Եթե թեկուզ մի տեղում լցոնում է լինում ու անտեղի շահարկումներ որ ընտրությունը խախտումով է լինում, մեր ժողովրդի մոտ կասկած է առաջացնում»,-ասաց Օսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ