News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ոչ մի օրենք ընտրակաշառքը չի կարող բացառել, այլ լուծումներ են պետք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Կա հանրահայտ ճշմարտություն՝ լավ ընտրություններ կարելի է անցկացնել վատ օրենքով, եւ ամենալավ օրենքով էլ կարելի է անցկացնել խայտառակ ընտրություններ: Մեզ համար այս առումով հիմնարար հարցեր են մնում վարչական ռեսուրսի անսահմանափակ չարաշահումը եւ ընտրակաշառքը: Որեւէ օրենք կոռուպցիան ու ընտրակաշառքը չի բացառելու»,-ասել է նա ու հավելել, որ այստեղ այլ լուծում է անհրաժեշտ»,-ընդգծել է դաշնակացական գործիչը:

Նա ՀՅԴ-ի անունից՝ առաջարկեց 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերին «ջենտլմենական համաձայնագիր» ստորագրել, որ ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց տարածքային թեկնածուները ընտրակաշառք չեն բաժանելու, նաեւ վերահսկման մեխանիզմներ սահմանել:

«Սա կլինի պատասխանատու, համարժեք դիրքորոշում՝ երկրի դիմագրաված մարտահրավերներին, կլինի երկրում արմատական փոփոխություններ կատարելու, նոր որակի իշխանություն ձեւավորելու նախապայման: Անկախության սերնդի, այսօր մեր հայրենիքի սահմանը պաշտպանող, թիկունքն պահող սերնդի առաջ մենք պարտք ունենք՝ թույլ տալ,  որ նրանք ազատ ընտրությունների միջոցով կառուցեն ուժեղ, արդար, բարեկեցիկ Հայաստան»,-ընդգծել է Աղվան Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ