News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 28-ին Շառլ Ազնավուրը բացառիկ համերգով հանդես է եկել Բուխարեստի Սալա Պալատուլուի նշանավոր դահլիճում:

Չորս հազար հոգի հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին լեգենդար արտիստի մուտքը բեմ: Սկսելով «Գաղթականներ»/Les Emigrants երգից` Ազնավուրը կատարեց իր նշանավոր հիթերը` «Պետք է գիտնալ»/Il faut savoir, «Իմ սերերն ու գլխացավանքները»/Mes amours, mes emmerdes, «Ինչպես ասում են»/Comme ils disent, «Երիտասարդություն»/Sa jeunesse, «Դեռ երեկ»/Hier encore, «Մեռնել սիրուց»/Mourir d’aimer, «Նա»/She, «Մամա»/La mama, «Ավե Մարիա»/Ave Maria, «Այսուհետ»/Desormais, «Երկու կիթառ»/Deux guitares, «Բոհեմ»/La Bohème, եւ որոտընդոստ ու անվերջանալի ծափահարությունների ու ձայնակցությունների տակ ավարտեց երեկոն «Տարեք ինձ»/Emmenez-moi երգով:

Թեեւ կազմակերպիչներն ազդարարում էին, որ սա Ազնավուրի առաջին եւ բացառիկ  համերգն է Բուխարեստում, իրականում երգիչը դեռեւս կես դար առաջ` 1963-ին էր ելույթ ունեցել այստեղ: Այդ մասին համերգից հետո նրան հիշեցրեց Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն` ասելով, թե ինքն այն ժամանակ 14-ամյա պատանի էր:

2004թ. Ազնավուրը կրկին եկել էր Բուխարեստ, այս անգամ նկարահանվելու Բալզակի թեմաներով Ժան-Դանիել Վերհաեգի «Հայր Գորիո»/Père Goriot ֆիլմում, որի ընթացքում նա այցելել էր Հայոց կենտրոն: Ռումինահայ «Արարատ» հրատարակչությունը  այդ տարիներին լույս էր ընծայել Աիդա Ազնավուր-Կարվարենցի «Աղբարիկս»/2002թ. եւ Ռիշար Բալդուչիի «Ազնավուր. Բոհեմի զավակի խոստովանությունները»/2003թ. Գրքերը` Սիլվիա Բուրդեայի եւ Մադլեն Կարակաշյանի ռումիներեն թարգմանություններով:

Ազնավուրին ունկնդրելու էին եկել ոչ միայն տեղի հայերը, այլեւ շատերը հարեւան Մոլդովայից եւ Բուլղարիայից:

Ազնավուրը Բուխարեստ էր ժամանել նախորդ օրը Երեւանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ