News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետք չէ Ընտրական օրենսգիրքը սարքել Աստվածաշունչ եւ ասել՝ միայն դրանով է պայմանավորված ամեն ինչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն՝ արձագանքելով  Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմանն իրենց խմբակցության կողմ եւ ձեռնպահ քվեարկությանը:

«Ոչ պետք է թերագնահատել, ոչ էլ պետք է գերագնահատել ընդհանրապես օրենքների, այդ թվում Ընտրական օրենսգրքի ազդեցությունը: Գործող Ընտրական օրենսգրքով ոչ մի տեղ նշված չէ, որպեսզի անցկացվեր այլանդակ ընտրություններ, պիտի ընտրակաշառք բաժանել, պիտի քվեատուփ գողանալ, կարուսել անել, այնպես որ պետք չի Ընտրական օրենսգիրքը սարքել Աստվածաշունչ եւ ասել, որ միայն դրանով է պայմանավորված ամեն ինչ»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

ՀԱԿ-ի այն պնդումներին, որ այդպես էլ իշխանությունը ընդդիմադիրների առանցքային պահանջների վերաբերյալ զիջումնեի չգնաց, Զոհրաբյանը վրդովված հակադարձեց.

«Իսկ ո՞վ է ասում, որ զիջումներ չեն եղել, մեր սկզբունքային առաջարկներից, օրինակ, ընտրատեղամասերում տեսանկարահանման առաջարկը սկզբունքորեն համարվել է ընդունելի: Մենք դիմելու ենք դոնոր կազմակերպություններին խնդիրը լուծելու համար»:

Նշենք, որ օրենսգրքի համահեղինակ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այս պահանջի վերաբերյալ ասել էր՝ դեմ չեն, եթե ընդդիմադիրները  կարողանան  դոնոր կազմակերպություններից միջոցներ ձեռք բերել այն իրականացնելու համար: 

«Նախնական պայմանավորվածությունները իմ տպավորությամբ արդեն իսկ կան, որ մատնահետքերի նույնականցումը կարելի է համարել լուծված, իսկ տեսախցիկների մասով որոշակի բանակցություններ գնում են:  Պետք է ոչ միայն դոնոր կազմակերպություն, այլ  այն կազմակերպությունը, որը  կարող է ապահովել ու  այն իրականացնելու  պատասխանատվությունը վերցնել, որ այն աշխատի անխափան ու որեւէ անվստահության խնդիր չառաջանա անգամ տեսանկարահման  փուլում»:

 ԲՀԿ խմբակցության ղեկավարին բավարարել է ամենառանցքային պահանջի՝ քվեարկված ընտրացուցակների հրապարակմանպահանջի որոշակի  լուծումը:

«Ինչ վերաբերում է ընտրացուցակների հրապարակմանը, որը մեզ համար եւս կարեւոր է, տրվել է մասնակի լուծում: Այսինքն՝ քվեարկված ցուցակների հրապարակման հետ կապված դու կարող ես վերցնել ընտրացուցակը եւ քվեարկված ընտրողների համարները եւ ստուգել, որը  պահանջելու է 15 րոպե: Ասել՝ որեւէ առաջարկ չի ընդունվել, դեմագոգիա է: Մեր խմբակցությունում որոշվել է ազատ քվերակություն, մի քանի գործընկերներով ձեռնպահ ենք քվերակել,  որովհետեւ առաջինից երկրորդ ընթերցում մենք մի քանի առաջարկ եւս ունենք, իմ մյուս գործընկերները գտոել են, որ ներկայացված նախագիծը ավելի է լուծում ընտրակեղծարարության սողանցքների խնդիրը, քան գործողը, քվեարկել են կողմ»: 

 Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսեսուսի բացակայությունը Նաիրա Զոհրաբյանին չի հետաքրքրում, քանի որ ի սկզբանե էլ վստահ է եղել, որ այն տեղի չի ունենալու: 

«Ես չեմ էլ մտածում կոնսեսուսի մասին, մեր գերխնդիրը դա չէր:  Միջազգային կառույցները կարող են շատ բան կարեւորել կամ չկարեւորել: Շատ լավ կլիներ, որ մեր երկրում մի հարցի շուրջ լիներ միասնական դիրքորոշում: Բայց ի սկզբանե, անգամ էն ժամանակ,որ համաձայնեցինք մասնակցել 4+4+4 ֆորմատով քննարկմանը, մենք գիտեինք, որ կոնսեսուս չի լինելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ