Լեռնային Ղարաբաղում ներկայումս ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս խոսել բանակցային գործընթացի մասին: Այդ մասին մայիսի 3-ի մամուլի ասուլիսին հայտնել է Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանն իր սադրանքներով եւ ագրեսիայով փորձում է խափանել բանակցային գործընթացը: «Չի կարող այնպես լինել, որ մի կողմը միշտ ամեն ինչ անի բանակցությունները խափանելու ուղղությամբ, իսկ մյուսը միշտ աջակցի բանակցային գործընթացին: Ժամանակը կգա, եւ ադրբեջանական կողմը թող ինքը խնդրի վերականգնել բանակցությունները», - նշել է Ավետիսյանը: