News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր Ազգային Ժողովի  խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ընտրական  գործընթացներում Հայաստանին տեխնիկապես աջակցելու հարցը։  Խմբակցությունների  ներկայացուցիչները  տարբեր առաջարկներ են ներկայացրել, այդ թվում՝ ՀՀԿ-ն։

ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք էլեկտրոնային գրանցման տեխնիկական մասի եւ նույնականացման քարտերի տպագրությանն աջակցելու առաջարկով են հանդես եկել։

«Մենք էլ մեր առաջարկներն ենք արել.  ընտրողների գրանցման ու նույնականացման սարքերի, նույնականացման քարտերի տպագրության հնարավարության հետ կապված եւ այլն։ Եթե մենք կարողանանք ամբողջ հասարակության համար նույնականացման քարտերի տպագրության հարցը լուծել, դա էապես ավելի կհեշտացնի ընտրական գործընթացները»,-ասաց ՀՀԿ-ական պխատգամավորը։

Նա նշեց, որ  ընդամենը առաջարկներ են ներկայացրել եւ դեռ վաղ է ասել՝  որ հարցերում կլինի  միջազգային կառույցների աջակցությունը. «Համաձայնության չեկան, ընդամենը լսել են առաջարկները։ Յուրաքանչյուրս հիմնավորում էինք անհրաժետությունը եւ այն, թե  հասարակական ինչպիսի կարեւորություն  կարող է  ունենալ այն»։

Հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսենսուսի բացակայությունը կարող է բացասաբար ազդել  տեխնիկական աջակցության վրա, Զաքարյանն ասաց. «Եթե ԱԺ-ի 85 տոկոսը քվեարկում է Ընտրական օրենսգքրի առաջին ընթերցմանը կողմ, կոնսենսուս ասելով՝  տվյալ դեպքում ի՞նչ նկատի ունեք։ Բոլոր քաղաքական ուժերը դեռ հնարավորություն ունեն առաջարկներ անել, իդեալական կոնսենսուս երբ որեւէ հարցի շուրջ չենք ունենալու, միակ իդեալական կոնսեսուսը որ կա, դա ԼՂՀ խնդրի շուրջ է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ