News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այսօր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը բոլորովին նման չէ ապրիլի սկզբի իրավիճակին, հիմա խոսքը Ադրբեջանի զինուժի զգալիորեն ավելի մեծաքանակ զորքերի շարժի մասին է՝ լրագրողներին ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս հայտարարության հիմքում հետախուզության տվյալներն են, դա են հաստատում նաեւ Բաքվի վերջին հայտարարությունները: Միաժամանակ, նա նշել է, որ քառօրյա պատերազմից հետո հայկական ստորաբաժանումները համապատասխան վիճակի են բերվել ու անակնկալության գործոնը նվազել է: 

Արցախ գտնվող Լեւոն Տեր-Պետրոսյանը շուրջ մեկ ժամ առանձնազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ, քննարկել ապրիլյան պատերազմը եւ ստեղծված իրավիճակը: Լևոն Տեր- Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև նաեւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, պաշտպանության բանակի ղեկավարության հետ: Ավելի ուշ՝ Արցախում լրագրողների հետ զրույցում առաջին նախագահը իր գնահատականն է տվել ստեղված իրավիճակում իշխանությունների գործողություններին

Թուրքիայի մեջլիսում վերջին 3 օրերն անցնում են ծեծկռտուքներով: Պատճառը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրենսդրական նախաձեռնությունն է, որով նախատեսվում է քուրդ պատգամավորներին զրկել անձեռնմխելությունից: Քննարկումների ժամանակ բախումներ են եղել քուրդ եւ թուրք պատգամավորների միջեւ։ Բացի դրանից իշխող կուսակցության պատգամավորների թիրախավորել են հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, որին լուրջ վնասվածքներից փրկել են օգնության հասած քուրդ կուսակիցները։ Կարո Փայլանը ավելի ուշ հայտնել է, որ իր դեմ հարձակումը ծրագրավորված է եղել ու կապված էր իր հայ լինելու հետ։ 

«Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա սպանության մեջ մեղադրվող անձանց միջեւ տարաձայնությունները սկսվել են դեռեւս 2014թ.-ի մայիսին՝ Երեւանի սրճարաններից մեկում վիճաբանելուց հետո: Նախաքննությունը պարզել է, որ վեճից հետո Ծգլ, Գաստիկ եւ Տլե մականուններով ամբաստանյալենրը ինքնաձիգներ եւ մեքենա են գնել, տուն վարձակալել եւ սկսել հետեւել Լեւոն Ղազարյանին եւ 2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանել նրան ու երկու ընկերներին՝ արձակելով 80-ից ավելի փամփուշտ արձակել: Այսօր դատարանում ամբաստանյալները հայտարերից, որ չեն ընդունում այս մեղադրանքը:

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ծնողներին եւ փոքր քրոջը կորցրած 2-ամյա  Հասմիկն Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Աղջկա մոտ արդեն դրական տեղաշարժ կա: Նա վթարի ժամանակ ստացել է գլխուղեղի ցնցում ու ազդրի կոտրվածք:

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները կրկին կվիրահատվեն: Էդգարն ու Ռոլանդը  պայթյունի հետևանքով բեկորային վիրավորումներ, վնասվածքներ եւ այրվածքներ էին ստացել: Նրանց անմիջապես հիվանդանոց էին հասցրել ու  վիրահատել, հիմա նրանք գիտակցության են եկել, սակայն քայլել չեն կարողանում: Էդգարին  եւ Ռոլանդին վաղը աուտոպլաստիկ վիրահատության կենթարկեն, հետո արդեն հիվանդասենյակ կտեղափոխվեն:

Դոլարն ու ռուբլին այսօր թուլացել են, իսկ եվրոն ու ֆունտը՝ արժևորվել: Այսպիսով դոլարի փոխարժեքը մայիսի 3-ին կազմել է 478 , ռուբլունը՝ 7.31 դրամ, եվրոյինը՝ 554, իսկ ֆունտինը՝ 702 դրամ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի մինչև  14, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 21 աստիճան տաքություն։Հնարավոր է կարճատև անձրև

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ