News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանին ընդամենը քաոս եւ ավերածություններ բերեց, գրում է   The Washington Post-ը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տարբեր մոտեցումներ է փորձել Մերձավոր Արեւելքում` եւ զանգվածային ներխուժում Իրաք, եւ օպերատիվ միջամտություն Լիբիայում, եւ կշռադատված հեռավորության պահպանում Սիրիայում: Դրանք բոլորը ավերածության հանգեցրին:    

Օբաման հենց սկզբից տրամադրված չէր գնալ ռազմական եւ դիվանագիտական գործիքների երկարաժամկետ եւ համբերատար օգտագործման, առանց ժամկետներ ամրագրելու: Վերլուծաբանի կարծիքով, արդյունավետ է հենց այն մոտեցումը, որը տեսանելի է Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի գործողությունների օրինակով:   

WP-ն գրում է, որ այդ ուղու փոխարեն, Օբաման նախընտրում էր նշել Աֆղանստանից զորքի դուրս բերման ժամկետները, առանց դա կապելու երկրում իրավիճակի հետ, հրաժարվել Իրաքում  15–20 հազար զինվոր թողնել կայունությունը պահպանելու համար, տապալել Մուամար Քադդաֆիի վարչակարգը Լիբիայում, առանց աջակցություն տրամադրելու նոր կառավարությանը: 

Սակայն ԱՄՆ-ի հաջորդ նախագահը ստիպված կլինի փոխել Մերձավոր Արեւելքում քաղաքականությունը, վստահ է հոդվածի հեղինակը:  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծաղկումը բարդացնում է իրավիճակը եւ ավերածություն է տարածում արդեն Եվրոպայում, իսկ վաղ թե ուշ դա կհասնի նաեւ ԱՄՆ-ին, հայտնում է  Gazeta-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ