News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իշխանությունը հաշվի է առել Ընտրական օրենսգրքի հարցում ընդդիմության մի շարք կարեւոր պահանջները: Այս մասին մայիսի 24-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նախկինում սահմանված էր, որ քվեարկածների ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ միայն վերահաշվարկի մասին բողոքի դեպքում: Սակայն կոնկրետ ընտրական տեղամասին հերթը միշտ չէ որ հասնում էր: Այդ պատճառով նոր օրենսգրքում իշխանություններն առաջարկում են, որ ցանկացած տեղամասում վստահված անձինք կարողանան ստանալ քվարկածների համարների ցուցակները (առանց անունի եւ ազգանունի):

Իսկ քանի որ անուն ազգանուններով եւ համարներով ընտրացուցակները հասանելի են համապատասխան գերատեսչությունների կայքերում, ապա կարելի է ասել, որ առանց Վենետիկի հանձնաժողովի պահանջները խախտելու ցուցակներին ծանոթանալու հնարավորություն կա:

Նշենք, որ ԸՕ նախագիծը խորհրդարանում պետք է ընդունվի մայիսի 25-ին 3-րդ վերջնական ընթերցմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ