News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք արձանագրում ենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը այս տեսքով չի լուծում որեւէ հարց՝ կապված ԵԱՀԿ-ի առաջարկությունների կատարման հետ, կապված քաղաքական ուժերի եւ հանրության բարձրացված հարցերի շուրջ, դրա համար դեմ ենք քվեարկելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում Ընտրական օրեսգրքի երրորդ եւ վերջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

«Բայց նաեւ հույս ունենք, որ կոնսենսուսի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,-հավելել է նա:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրել է, որ իրենք այնուամենայնիվ նպատակ են դրել, որ ԸՕ-ի շուրջ ձեռք բերվի լայն կոնսենսուս: «Ուզում եմ, որ պարզություն մտնի մի հարցում: Մինչ այս նշվում էր, որ եթե կոնսենսուսը ձեռք բերվի, դրան կհետեւի արտահերթ նիստ, որտեղ այդ փոփոխությունները կմտցվեն օրենսգրքի մեջ: Ցանկանում եմ հասկանալ, թե իշխող ուժն ինչպես է պատկերացնում կոնսենսուսի իրագործումը, եթե այն ձեռք բերվի»:

Ի պատասխան, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ այս ընթացքում եղել են շտկումներ՝ որոշ նախադասություններ վերաշարադրվել են, մի երկու վրիպակ են գտել, խմբագրել: «Եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կուժեղացնեն Ընտրական օրենսգրքի նախագիծն ու այդ մեխանիզմները իրական կլինեն, մենք ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան կհրավիրենք՝ ներկայացնելու առաջարկություններ՝ փոփոխություններ կատարելու համար»,-ասել  է նա:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ընդգծել է, որ իրենց կողմից բարձրացված հարցերը հաշվի չեն առնվել: Դիմելով իշխող մեծամասնությանը, նա ասել է. «Մեծ ռիսկ եք վերցրել՝ փորձելով հաջորդ խորհրդարանում ձեւավորել 2/3-րդ:  Հետո փոշմանելու եք, որ ընդդիմության այդքան նեղացնում եք: Մենք էլ դեմ ենք քվեարկելու, առանց ըմբռնման»:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ ընդունվեց 102 կողմ, 17 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ