News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները պատրաստ են հունիսի 1-ից հետո էլ մշակել Ընտրական օրենսգիրքը: Այս մասին մայիսի 25-ին Հայաստանի ԱԺ-ում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, ելույթ ունենալով նոր ԸՕ նախագծի քննարկումների ժամանակ, որն ավելի ուշ ընդունվեց երրորդ ու վերջնական ընթերցումով:

Նրա խոսքով, նույնիսկ հունիսի 1-ից հետո ( ԸՕ ընդունելու վերջնաժամկետը) կհաջողվի գտնել փոխընդունելի մեխանիզմներ, որոնք ավելի կուժեղացնեն փաստաթուղթը ու իրագործելի կլինեն, իշխանությունները պատրաստ են այդ առաջարկները ներկայացնելու համար արտահերթ նիստ կամ նստաշրջան առաջարկել՝ պայմանավորված նրանով, թե երբ դա տեղի կունենա: Բացի դրանից այդ քննարկումները հնարավորություն կտան դիտարկել այն առաջարկները, որոնք նշված ժամկետից ուշ են ստացվել ու դրա հետեւանքով չեն քննարկվել:

«Որքան լայն լինի փոխհամաձայնությունը՝ այդքան լավ,այդքան շատ վստահություն կլինի Ընտրական օրենսգրքի նկատմամբ»,- ասել է Հարությունյանը:

Ընտրական օրենսգրքի նախագիծը ընդունվել է մայիսի 25-ին 3-րդ ու վերջնական ընթերցումով: «Կողմ» են քվեարկել 102 պատգամավոր, «դեմ»՝ 17, իսկ ձեռնպահ են մնացել ՝ 3-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ