News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Խնդիրը, որի համար մենք հավաքվել ենք, լավ հայտնի է. դա մեզ անցյալից մնացած ղարաբաղյան խնդիրն է։ Բայց ես կցանկանայի օգտվել մեր հանդիպումից մեր երկկողմ հարաբերությունների մասին խոսելու համար։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Առաջին հերթին նոր ավարտված Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ես կցանկանայի նշել, որ մեզ հայտնի պատճառներով, ցավոք, մենք ապրանքաշրջանառության որոշակի անկում ենք գրանցել անցյալ տարի եւ այս տարի։ Այստեղ դեր է խաղացել էներգակիրների գների անկումը, եւ մենք գիտենք դրա պատճառը։

Կցանկանայի օգտվել այսօրվա հանդիպումից, որպեսզի խոսեմ այն ամենի մասին, ինչը մեր երկկողմ կապերի մասն է կազմում, այդ թվում՝ հումանիտար բնագավառը։ Մենք գիտենք, թե Ադրբեջանում որքան ուշադիր են վերաբերվում ռուսաց լեզվի ուսուցմանը, ինչ հաջողությամբ են գործում մեր ԲՈՒՀ–երի մասնաճյուղերը։ Մենք բարձր ենք գնահատում այդ ամենը։ Հուսամ, որ նման աշխատանքը կշարունակվի նաեւ բոլոր ուղղություններով»,– ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ