News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումները զգալիորեն կրճատվել են: Այստեղ ճակատագրական դեր խաղաց դոլարի նկատմամբ ռուբլու դիրքերի թուլացումը: Այս գործոնն ազդեց ռուբլուց դոլարի վերածված դրամական փոխանցումների վրա: Բայց նույն ռուսական ռուբլու փոխանցման դեպքում հայաստանյան ստացողը, այն դրամի վերածելիս, վնաս էր կրում, քանի որ Հայաստանում ռուբլին համարժեքորեն «թուլացել» էր դրամի նկատմամբ:

Տարեսկզբից դոլարի դիրքերը Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային արժույթների նկատմամբ թուլացել են: Իհարկե, ռուսական ռուբլու փոխարժեքը դեռեւս հեռու է երկու տարի առաջվա ցուցանիշից: Եվ, հավանաբար, դոլարի՝ 30 ռուբլու շեմին հասնելու ակնկալիքն անիրատեսական է:

Սակայն ազգային արժույթների ամրապնդման անհամաչափությունը որոշակի դրական ազդեցություն ունեցավ դրամական փոխանցումների առումով: Որպես ապացույց հաշվարկը ներկայացնենք Ռուսաստանից Հայաստան ուղարկվող 10 հազար ռուսական ռուբլու օրինակով: Ընդունենք, որ փոխանցումն իրականացվում է դոլարով: Ընթացիկ տարվա սկզբին 10 հազար ռուբլին հավասար էր 137 դոլարի, իսկ հիմա՝ 156-ի:

Ենթադրենք, որ Հայաստանում դոլարով փոխանցում ստացողը գումարը վերածում է հայկական դրամի: Հունվարին նա կստանար 66 հազար դրամ, իսկ հիմա՝ 74 հազար, այսինքն՝ 8 հազար դրամով ավելի: Գրեթե նույն պատկերն է ռուբլով փոխանցման պարագայում:

Այս օրինակը, իհարկե, աբստրակտ բնույթ է կրում, քանի որ փոխանակման փոխարժեքը տարբերվում է միջին պաշտոնական փոխարժեքից: Սակայն բոլորին է հայտնի, որ արժույթի փոխարժեքից բացի՝ ներկայում մասնավոր դրամական փոխանցումների դինամիկայի վրա նաեւ այլ գործոններ են ազդում:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ