News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքում ներկայացված փոփոխությունների մի մասը, որոնք ֆինանսավորում չեն պահանջում, նախագծի ընդունումից հետո 10-օրյա ժամկետում կմտնեն ուժի մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Ազգային ժողովում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը։

«Կարեւորագույն դրույթները հետեւյալն են։ Նախեւառաջ տեղական դիտորդների մասին. այս փոփոխություններով՝ դիտորդական կազմակերպությունները պետք է մշակեն վարքագծի կանոնակարգ եւ համապատասխան ուսուցում կազմակերպեն իրենց դիտորդների համար։ Ոչ ոք դա չի ստուգելու, սակայն երբ գրանցվելու են ընտրություններին մասնակցելու համար, պարտավոր են նշել այս երկու պահանջի առկայության մասին։ Երկրորդ, տարբեր դիմումներ այսուհետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարելի է ներկայացնել մինչեւ երկրորդ օրվա ժամը 11։00-ին, այսինքն երկարաձգում ենք 17 ժամով»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Տեխնիկական սարքի միջոցով տպվող մասնակցության տեղեկանքի մի օրինակը, որը տպվելու է ԶԼՄ ներկայացուցիչների եւ դիտորդների համար լուսանկարելու նպատակով, պետք է կնքվի նաեւ հանձնաժողովի նախագահի կողմից։ Վստահված անձինք, դիտորդներն ու լրագրողներն էլ հնարավորություն կունենան ստուգել տեղեկանքը մայր թղթային ցուցակի հետ 30 րոպե, նախկին 20 րոպեի փոխարեն։

Այս փոփոխություններով կանանց քվոտայի հարաբերակցությունը 2021-ից կդառնա 30/70։

«Երկրորդ նախագիծը վերաբերում է հետեւյալ դրույթներին։ Տեսանկարահանման ու ուղիղ եթերով հեռարձակելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում, որի դեպքում իշխանությունը, ընդդիմությունն ու քաղհասարակությունը կկազմեն հանձնաժողով, որն էլ մրցույթով կընտրի մեկ մասնագիտացված կազմակերպություն, որը կտեսանկարահանի եւ ուղիղ եթերով կհեռարձակի։ Անհրաժեշտ կլինի նաեւ ԿԸՀ-ի համապատասխան թույլտվությունը, ինչպես նաեւ հանձնաժողովներն էլ պետք է աջակցեն մասնագիտացված կազմակերպությանը, տեսախցիկներն անշարժ պետք է լինեն»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Մյուս կարեւորագույն դրույթը վերաբերում է ընտրողների նախագրաանցմանը։ Եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը լինեն ֆինանսավորողներ, ապա կգնվեն համապատասխան սարքեր եւ կսկսեն գրանցել մարդկանց նույնականացման քարտ ստանալու համար։

«Առաջրկությունը հետեւյալն է․ ընտրողը գրանցվում է, տալիս իր տասը մատի հետքերը՝ նույնականացման քարտ ստանալու համար։ Անկախ ամեն ինչից՝ նա կհասցնի ստանալ նույնականացման քարտ մինչեւ ընտրությունը, թե չէ նա համարվում է գրանցված։ 700 հազար մարդ ունի նույնականացման քարտ, սակայն մենք առաջարկում ենք վերցնել բոլոր տասը մատների հետքերը։ Քաղաքացին մտնում է ընտրատեղամաս, ձեռքը դնում սարքի վրա, որից հետո սարքը ճանաչում է այդ անձին։ Եթե 5 անգամից սարքը չի ճանաչում, ապա փաստաթղթերի հիման վրա է իրականաացվում անձի գրանցումը։ Եթե ֆինանսավորումը լինի, ապա մարդիկ կստանան նույնականացման քարտերը միայն հաջորդ տարվա գարնանը»,- ասաց նա։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Նշենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից  վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 15 միլիոն դոլարից 10 միլիոնն են տրամադրելու, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ