News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին մատնեց իրենց դիրքերում խուճապը: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Եթե մարդը չի ունենում քաղաքական հիմնավորումներ՝ պատասխանելու մարդկանց, ապա հղում է անում մարդկանց սեռական պատկանելիությանը՝ շեշտելով, որ ես կին եմ, չի պատասխանում, բայց եթե տղամարդ լինեի, կպատասխաներ: Ես այստեղ ոչ կին եմ հանդես գալիս, ոչ տղամարդ, ես քաղաքական գործիչ եմ, որը հարցեր է բարձրացնում եւ ակնկալում պատասխաններ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ հասկանալի է, որ իշխանությունները պատասխաններ չունեն, քանի որ դժվար է ներկայացնել մի ղեկավարի, որը հանձնել է հայրենի բնօրրանի տարածքները. «Հայրենի բնօրրանի ազատագրումը պայմանավորեց մեր զինվորների անգին կյանքով: Մինչդեռ հայտնի է, որ պատերազմի առաջին օրը մեր զինվորների անգին կյանքը պաշտպանված չի եղել, տեսանյութից պարզ է դառնում՝ զինվորները մենակ են մնացել առաջին գծում, կրակելու հրաման չեն ունեցել ու կանխել են աղետը՝ թշնամու առկայությունը Ստեփանակերտում»:

Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ այժմ պատերազմի հաջորդ փուլն է, երբ պետք է պայքարել արտաքին եւ ներքին թշնամու դեմ, իսկ այդ պայքարի համար պետք են մարդիկ, որոնք չեն գնա Ռուսաստան ու չեն զիջի օդային տարածքը: Փոստանջյանը համոզված է, որ հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանին զիջելը մեծ սխալ է, քանի որ բոլորիս է հայտնի, թե ինչպես ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն արձագանքեցին քառօրյա պատերազմին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Ես կարծում էի՝ այս երեք օրերի աղոթքը մեզ ավելի բարի կդարձնի, բայց ավաղ»:

Հիշեցնենք, որ նախօրեին Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր. «Ինչպես 1996թ. երբ հավաքված էին Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որտեղ ներկա էր նաեւ ձեր քաղաքական ղեկավարը, հայտարարվեց, որ նույնիսկ 100 տոկոս հավաքեիք, իշխանությունը չէինք տալու, թույլ չէինք տալու գայիք իշխանության: Նույնն էլ հայտարարվեց Սերժ Սարգսյանի կողմից՝ որքան ուզենք, այնքան կխփենք: Դուք զբաղվել եք խփելով, եկել է պահը ձեզ խփելու»:

Դավիթ Հարությունյանն անպատասխան էր թողել Փոստանջյանի խոսքերը:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 16 միլիոն դոլարից 11 միլիոնն են տրամադրելու, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ