News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի պատճառած վնասների նախնական ուսումնասիրության արդյունքները: Զեկուցվել է, որ ներկայում վերականգնողական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, վերացվում են հեղեղի հետեւանքները:  

Վարչապետը հանձնարարել է սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը եւ անհրաժեշտ ուժեր ներգրավել՝ հեղեղի պատճառած հետեւանքները վերացնելու աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Խորհրդակցության արդյունքում որոշվել է աշխատանքներն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում գումարներ կհատկացվեն հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաեւ  բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար: Երկրորդ փուլում նախատեսվում է հեղետարի ամբողջական ուսումնասիրություն, եւ ըստ անհրաժեշտության, համապատասխան աշխատանքների իրականացում:

 Խորհրդակցության ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին ստեղծված օպերատիվ իրավիճակի մասին: Նախարարը տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է գտնվում իր վրացի գործընկերների հետ: Նշվել է, որ վրացական կողմը լայն թափով շարունակում է Վերին Լարս տանող ճանապարհի վերականգնողական աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ