News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 29-ին, 106 կողմ, 6 դեմ ձայներով ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:

Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը կողմ է քվեարկելու օրինագծին. «Այս ֆորմատը նախաձեռնել է ՀԱԿ-ը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, մենք կողմ ենք այս փոփոխություններին, բայց դա չի նշանակում կողմ ենք ընդհանուր Ընտրական օրենսգրքին:  Չհամաձայնեցված հարցերը շատ են, հատկապես բաց համամասնական համակարգի հետ կապված»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու ընտրական օրենսգրքում փոփոխություններին:

Փոխարենը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ դեմ է քվեարկելու. «Նախադեպը չունեցող գործարքատիպ բան է օրենսդրական դաշտում, երբ ընդունում ենք օրենք, դա պայմանավորելով դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ: «Եթե»-ով նախագծին չեմ կարող կողմ լինել, դեմ եմ քվեարկելու»: Դեմ արտահայտվեց նաեւ «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

Կողմ քվեարկեցին նաեւ նորաստեղծ «Համախմբում» կուսակցության անդամ պատգամավորները. «ԸՕ փոփոխություններն իրականում մեկ քայլ առաջ են. «Համախմբումը» կողմ է քվեարկելու»,-ասաց «Համախմբում»-ից Էլինար Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ եւս մեկ անգամ անդրադարձ կլինի օրենսգրքին, քանի որ բաց համամասնական ցուցակները վերանայման կարիք ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ