News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 59-ին, թեժ վիճաբանություն է եղել Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն  անդրադարձավ նախօրեին իրեն քննադատած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

«Երբ Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցման ժամանակ ես հայտարարեցի, որ ՀՀ-ում պետք է լինի մեկ ընդդիմություն, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է լինել այդ մեկ ընդդիմությունը, այս դահլիճում հաճախ սկսել են հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունենալ, այս դահլիճից ճիչեր են արձակում, թե բա գիտեք՝ ոմա՜նք հավակնում են լինել եզակի եւ մեկ ընդդիմություն։ Կներեք, բա ո՞վ պիտի հավակնի, դո՞ւք, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ ուս ուսի տված Հայաստանի բանտերը լցրել եք քաղբանտարկյալներով»,- հայտարարեց նա:

«Ընտրակեղծիքներից եք խոսում, բայց ընտրակեղծիքների ամենամեծ դաշնակիցն եք եղել երկար տարիներ եւ շարունակում եք մնալ: Այստեղ ելույթներ են հնչում, քաղաքական ուժի ներկայացուցիչն ասում է՝ մենք ավանդական քաղաքական ուժ ենք: Այդ ուժի վերջին մեկ տարվա ամենահրատապ խնդիրը իրենց անունը փոխելն է, իրենց անունից՝ ազատվելը: Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, սենց որ շարունակվի, կարող է անուն-ազգանունն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում իրենց ճանաչող չլինի»,- ասաց Փաշինյանը, ըստ ամենայնի, նկատի ունենալով «Հայկական վերածնունդ» վերանվանված ՕԵԿ կուսակցությանը,- Եկել, ամբիոնից ասում է՝  դեռ հայտնի չէ՝ Ընտրական օրենսգիրքը կարդացել են, թե չեն կարդացել: Ու դա ասում է մի խմբակցության ներկայացուցիչ, որի անդամները օրը տասն անգամ ինչ-որ տեղ գրած, թղթի վրայից, դողդողալով, իրենց անհասկանալի բառերով ու բառապաշարով, վախեցած հարց են տալիս եւ ելույթ են ունենում: Ով կարդալուց ու հասկանալուց խոսի, դուք տանձ ու խնձորից խոսեք: Ասում են՝ ինչի՞ միասնական չի ընդդիմությունը. պաշտոնապես ասում եմ՝ Սերժ Սարգսյանի վաստակավոր եւ երկարամյա հաճախորդների հետ միասնական լինելու չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու: Այստեղ տարընթերցում չպիտի լինի:

Ասում են՝ գործընկերների հասցեին բան է ասում: Մենք ձեզ ինչ գործընկեր, ձեզ Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը գործընկեր: Մենք ձեր նման գործընկեր չենք ունեցել եւ չենք ունենալու:

Ասում է՝ պայքարենք իշխանության դեմ, ինչի՞ համար պայքարենք, որ արդյունքում չորս հատ պորտֆել ստանաք, կոնյակի գործարան, հեռուստատեսություն եւ այլն»,-հայտարարեց Փաշինյանը:

Այդ պահին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որի ներկայացրած քաղաքական ուժին (ՕԵԿ), ըստ ամենայնի ուղղված էին վերջին խոսքերը, տեղից բղավեց. «Շիշը գլխիդ կտամ, այ համբալ», ինչին Փաշինյանն արձագանքեց. «Վալերյանկա չկա՞, հանգստացի մի հատ»:

Անդրադառնալով պնդմանը, թե ժողովուրդն ամեն ինչ հիշում է, նա ընդգծեց. «Էն որ ասում եք՝ ժողովուրդն ամեն ինչ հիշում ա, ամեն ինչ գիտի, ինչ նկատի ունեք: Մոռացել էիք, որ մինչեւ 2014թ. բերանները ջուր առած կնոպկա եք սեղմել կոալիցիայի կազմում: Էդ գիտի՞ ժողովուրդը, թե՞ գիտի, որ Մարտի 1-ի արյունը քյաշ փողով տվել եք քյաշ պաշտոններով»,-ասաց նա։

Անդրադառնալով ԲՀԿ-ին, Փաշինյանն ասաց, որ դա մի կուսակցություն է, որի «ամբողջ կենսագրությունը մինչեւ վերջերս կամ գուցե մոտ ապագայում կառուցված է մեկ անձի առավոտյան, միջօրեին եւ երեկոյան պաշտամունքի վրա»:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի նախօրեին ունեցած ելույթին, որում նա քննադատել էր Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի ելույթները՝ դրանք համարելով «շոու բիզնեսից հետ չմնալու հայտ», Փաշինյանն ասաց. «Մեկ ուրիշ խմբակցության ներկայացուցիչ էլ խոսում է երգիծանքի, հումորի մասին եւ ստեղծագործական հաջողություններ է մաղթում: Քանի դեռ ՀՀ կառավարությունում, ընդդիմություն կոչվող խմբակցություններում կան այնպիսի անեկդոտային գործիչներ, մեր ստեղծագործական հաջողությունն ապահովված է, երաշխավորված է: Մաղթանքների անհրաժեշտություն չկա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ