News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեռեւս ոչ ոք չի ասել, որ Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմները իրագործելու նպատակով խոստացված 9 միլիոն եվրոն հաստատ տրամադրելու են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով 4+4+4 ձեւաչափով արձանագրած կոնսենսուսից հետո միջազգային դոնոր կազմակերպություների խոստացած 9 միլիոն եվրոյին։

«Անգամ այդ 9 միլիոն եվրոյի վերաբերյալ դեռեւս չկա վերջնական որոշում»։

Դիտարկմանը, թե եթե 4+4+4 ձեւաչափով քննարկման կողմ հանդիսացող քաղաքացիական հասարակությունն էլ միանար փոխհամաձայնությանը, այդ գումարն ամբողջությա՞մբ կտրամադրեին, Իոաննիսյանը պատասխանեց․ «Քաղհասարակության դիրքորոշումը կարեւոր կլինի միջազգային դոնորների համար, քանի որ իրականում միջազգային դոնորների սպեկտորը բավականին մեծ է։ Եթե քաղաքացիական հասարակությունն, այպես ասած, «օրհնի» այս գործը, հնարավոր է, որ գտնվեն նոր դոնորներ, որոնք լրացուցիչ աջակցություն կտան եւ 16 միլիոնը կլրանա։ Կան դոնորներ, որոնց համար շատ կարեւոր է քաղաքացիական հասարակության դիրքորոշումը»։

Ըստ Իոաննիսյանի՝ իրենց միանալու դեպքում մի գուցե ավելի հեշտ գտնվեր այդ գումարը,  բայց ի վերջո, Հայաստանի իշխանությունը կարող էր կրճատել որոշ  ծախսեր եւ  տրամադրեր այդ պակասը սեփական երկրում ժողովրդավարության հաստատման համար։

Հիշեցնենք, որ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ  ընդդիմության 5 պահանջի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումները ավարտվեցին միայն իշխանության եւ ընդդիմության միջեւ կոնսենսուսով։ Քաղաքացիական հասարակությունը համարեց, որ չեն ընդունվել իրենց առանցքային առաջարկները եւ չմիացավ այդ փոխհամաձայնությանը։ Այսօր փոխհամաձայնության եկած կողմերին չի հաջողվում ամբողջությամբ գտնել  վերահսկողական մեխանիզմների  իրագործման համար պահանջվող 16 միլիոն եվրոն։ 9 միլիոնի խոստում կա, 3-ը պետությունն  է տրամադրելու, 4-ը դեռեւս չի գտնվում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ