Երկիր մոլորակի վրա մի տարին ցուցադրել են 2 րոպեում։ NASA–ն տիեզերքում կես մլն կմ հեռավորության վրայից նկարահանած տեսանյութ է հրապարակել, որում տարվա 12 ամիսներն անցնում են 2 րոպեում։
Տեսանյութը մոնտաժել են DSCOVR արբանյակի EPIC գործիքով արված լուսանկարներից։ Գիտական գործիքը Երկիր մոլորակը վերջին մեկ տարում լուսանկարել էր ամեն 2 ժամը մեկ։