News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեդնի Քադիրովան դարձել է Գուդերմեսի Ֆինանսների եւ իրավունքի ինստիտուտի 27 շրջանավարտներից մեկը, որոնք կարմիր դիպլոմ են ստացել։ Դիպլոմի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Գուդերմեսում, հայտնել են ԲՈՒՀ–ի աշխատակազմից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Այս տարի ինստիտուտ է ընդունվել ավելի քան 1000 ուսանող, որոնցից 27-ը ԲՈՒՀ–ը ավարտել է գերազանցության դիպլոմով, նրանց թվում՝ Մեդնի Քադրիովան։ Չեչնիայի ղեկավարի տիկնոջ կարմիր դիպլոմը հանձնել են նրա օգնական Ռուստամ Սուլեյմանովին»,– ասել են ԲՈՒՀ–ից։

Մեդնի Քադիրովան ծնվել է 1978-ին։ Նա եւ Ռամզան Քադիրովն ունեն 9 հարազատ եւ 2 որդեգիր երեխա։ Քադիրովան նաեւ փորձում է իրեն մոդելավորման ոլորտում։ Նա հիմնել է Firdaws նորաձեւության տունը, որի կարգախոսն է «Նրբագեղություն՝ իսլամի միտումներով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ