News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսասատանի հետ համատեղ ժամանակակից ՀՕՊ համակարգի ստեղծումը չի անդրադառնա Հայաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի վերաբերմունքի վրա: Այս մասին հուլիսի 27-ին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն՝ «ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթնաժողովը. Հայաստանի համար հետեւանքները» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ Հայաստանը չի թիրախավորվի, քանի որ ՆԱՏՕ-ն մի կազմակեպություն է, որը կառուցված է հավաքական անվտանգության գաղափարի վրա: «Այդ պայմանագիրը ոչ մի կերպ չի ազդի ՆԱՏՕ-ի հետ գործընկերության վրա»,- հավաստիացրել է Լահյուն՝ շարունակելով, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում իր ներկայությունն ամրապնդում է՝ նախապատվություն տալով Վրաստանի հետ համագործակցությանը: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի սերտ համագործակցությունից, ըստ Լահյուի, կարող է օգտվել նաեւ Հայաստանը:

Հիշեցնենք, որ Ռուսասատանի հետ համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը վերջերս վավերացվեց խորհրդարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ