News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օրերս Համաշխարհային բանկը (ՀԲ) վերանայել է 2016 թվականի համար նավթի գների իր կանխատեսումը: Նրա հաշվարկով՝  նավթի միջին գինը կլինի 41 դոլար (ինչպես նախկինում էր կանխատեսվում), իսկ բարելի դիմաց՝ 43 դոլար: Նշենք, որ այդ պայմանական բարելում են «ամփոփված» Brent, Dubai եւ WTI տեսակի նավթը, յուրաքանչյուրը հավասարապես մեկ երրորդ չափով: Այսպես ասած՝ նավթի գների «զամբյուղ»:

Ընթացիկ տարվա սկզբից արդեն բավական ժամանակ է անցել, այնպես որ՝ միայն մի քանի ամիս է մնացել «կանխատեսելու»: Այլ կերպ ասած՝ սխալի հավանականությունը փոքրանում է: Նման մոտեցումը հասկանալի է. չէ՞ որ ոչ վաղ անցյալի փորձը ստիպում է այդպիսի կանխատեսումներին որոշակի զգուշավորությամբ մոտենալ:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ ՀԲ-ն «ենթադրել» էր, որ ընթացիկ տարում նավթի միջին գինը կբարձրանա բարելի դիմաց մինչեւ 63,6 դոլար: Ինչպես տեսնում ենք, հաշվարկը ոսկերչական ճշգրտությամբ էր կատարված, մինչեւ մեկ տասնորդական նիշով: Սակայն վերջին կանխատեսումը (բարելի դիմաց 43 դոլար) նախորդին համարյա 1,5 անգամ զիջում է: Նշենք, որ նման սխալն անթույլատրելի է համարվում:

Կանխատեսումն անշնորհակալ գործ է: Առավել եւս նավթի ֆյուչերսային գների, որոնք հաճախ կազմավորվում են նախկինում բացարձակ անկանխատեսելի գործոնների ազդեցությամբ: Ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում գների որոշ բարձրացումը ՀԲ-ն հիմնավորում է շուկայում նավթի ավելցուկի կրճատմամբ: Սակայն որոշ անկախ փորձագետներ հերքում են գների ուղղակի կախվածությունը համաշխարհային  շուկայում իրական պահանջարկի եւ առաջարկի միջեւ հարաբերակցությունից: Ամեն դեպքում, վերջին երեք տարիներին գների կարճաժամկետ նվազումը դժվար է բացատրել միայն այս գործոնով:

Տեղեկանքի համար. Նավթի շատ տեսակի գներ որոշվում են էտալոնային տեսակների գներով՝ վերեւում նշված Brent, Dubai եւ WTI. ըստ որում՝ դրանցից յուրաքանչյուրն ունի «ազդեցության» իր տարածաշրջանը: Չնայած նավթի համաշխարհային արդյունահանման մեջ Brent-ի բաժինը կազմում է հաշված տոկոսներ, դրանով են որոշվում մյուս տեսակների մոտ 70 տոկոսի գները, այդ թվում՝ ռուսական նավթի երեք տեսակների:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ