News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից Իրանում Համադան ավիաբազայի օգտագործումը չի խախտում Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը: Այդ մասին հայտնել է Դաշնության Խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները հայտնել է, որ ուսումնասիրում է Ռուսաստանի կողմից Համադանի ավիաբազայի օգտագործման հարցը եւ չի բացառել, որ դա  «կարող է ՄԱԿ-ի ԱԽ-ի 22311 բանաձեւի խախտում լինել, որն արգելում է առանց ԱԽ-ի հավանության Իրանին ռազմական ինքնաթիռների վաճառքը կամ մատակարարումները»:

«Իրականում այդ բանաձեւը, որն ընդունվել է 2015 թվականի հուլիսին, ուղղված է ոչ այնքան Իրանի դեմ պատժամիջոցներին, որքան լիովին այլ հարցի` իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համընդգրկուն պլանին հավանություն տալուն, իսկ պատժամիջոցներն այն արմատական եղանակով մեղմում է:  Իրոք, բանաձեւի В  հավելվածի 5-րդ կետում ասվում է, որ եթե սպառազինության մատակարարումները  (ներառյալ ռազմական ինքնաթիռների) իրականացվում են, մեջբերում եմ, «Իրանին կամ Իրանում կամ նրա շահերի համար օգտագործվելու համար», անհրաժեշտ է, որ Անվտանգության Խորհուրդը նախօրոք հավանություն տա դրան: Բայց, թույլ կտամ հարցնել, ի՞նչ կապ ունեն դրա հետ ռուսաստանյան հեռահար ռմբակոծիչները, որոնք  իրանական տարածքում օդանավակայան են օգտագործում հարված հասցնելու Սիրիայում ԻՊ եւ  «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումներին Հալեպի, Դեյր էզ Զորի եւ Իդլիբի նահանգներում: Որտե՞ղ է  «Իրանին կամ Իրանում կամ հանուն նրա շահերի օգտագործվելու համար»-ը,-գրել է Կոսաչեւը Facebook-ի իր բլոգում:

Ռուսաստանցի սենատորը լիովին ակնհայտ է համարել  այն, որ բանաձեւը ոչ իր ոգով, ոչ տառով չի կարող համապատասխանել տվյալ դեպքին: 

Կոսաչեւի կարծիքով, Իրանում ռուսաստանյան ՌՏՈՒ-ի օգտագործմանն իր արձագանքով ԱՄՆ-ն հերթական անգամ հաստատել է, որ իր համար եւ Սիրիան, եւ Իրանը, եւ ամբողջ Մերձավոր եւ Միջին Արեւելքը   «սեփական շահերի իրագործման տարածք է, ոչ թե ընդհանուր խնդիրները միասնաբար լուծելու հնարավորություն»: «Հանգամանքները եւ մեր հետեւողական դիրքորոշումը ԱՄՆ-ին փաստացիորեն ստիպեցին Ռուսաստանի հետ աշխատել սիրիական քիմիական զենքի ոչնչացման եւ իրանական միջուկային ծրագրի սահմանափակման ուղղությամբ: Միասին հաջողվեց», — հիշեցրել է կոմիտեի ղեկավարը:

«Էլ ի՞նչ պետք է լինի, դեռ քանի՞ փորձ եւ սխալ պետք է լինի եւ դրա հետեւանքով` նոր զոհեր, մինչեւ ամերիկացիները համաձայնեն Ռուսաստանի հետ աշխատել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ կամ էլ գոնե վերջ տան մեզ այդ հարցում խանգարելուն» — եզրափակել է Կոսաչեւը:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հաստատել է Իրանում Տու- 22Մ3 եւ Սու-34 ռմբակոծիչների տեղակայումը, դրանք հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման ուղղությամբ` օդ բարձրանալով Համադան օդանավակայանից: Ավելի վաղ ՌԴ ՌՏՈՒ-ն հարվածներ էր հասցնում Սիրիայում Խմեյմիմ օդանավակայանում տեղակայված ուժերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ