News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները ավելի քան մեկ տարի ծրագրում էին զորքեր ուղարկել Սիրիա, բայց դրան դեմ էին արտահայտվում բանակի այն սպաները, որոնք այս տարվա հուլիսին մասնակցել են երկրում ռազմական հեղաշրջման փորձին, գրում է The Washington Post–ը՝ վկայակոչելով ոմն թուրք բարձրաստիճան չինովնիկի :

Նրա խոսքով Ջարաբլուսի վրա հարձակումը սկսել էին ծրագրել դեռ 2015-ի հունիսին: Սակայն թուրքական բանակի մի շարք հրամանատարներ ամեն կերպ փորձում էին խոչընդոտել այդ ծրագրին՝ նորանոր պատճառաբանություններով՝ օրինակ հայտարարելով, որ բանակը առաջ շարժվելու համար բավարար հնարավորություններ չունի:

Նրանց կոչերը ուժեղացել էին նոյեմբերին ռուսական օդանավի հետ կատարված միջադեպից հետո, երբ Թուրքիան ստիպված էր կանգնեցնել Սիրիայի վրա թռիչքները

Սիրիայում Թուրքիայի գործողության մի քանի առավել ակտիվ հակառակորդներ հետագայում մասնակցել են հուլիսի 16-ի գիշերը կատարված հեղաշրջման փորձին, վստահեցնում է աղբյուրը:

Չինովնիկը նաեւ շեշտել է, որ հարձակումը անհնար կլիներ առանց Ռուսաստանի հետ հաշտեցման, ինչի շնորհիվ թուրքական օդանավերը կարողացան թռչել Սիրիայի վրայով:

Պարբերականի խոսքով այս վարկածը բավականին ճշմարտանման է թվում ու բացատրում է, թե ինչու էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդքան դժկամությամբ կատարում Սիրիայում ԻՊ դեմ պայքարում ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնելու վերաբերյալ Վաշինգթոնի պահանջը՝ հայտնում է Gazeta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ