News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղի բնակիչները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ամենամոտ գտնվողներից են. գյուղի տղամարդիկ ասում են՝  սիրում են իրենց գյուղը, մնալու են իրենց հողում եւ կյանքի գնով պաշտպանելու այն: Գյուղում շատ խնդիրներ կան, սակայն, բնակիչներին այստեղ ամենաշատն անհրաժեշտ է խաղաղություն: Գյուղի ամենատարեց բնակիչներից Արմեն Բուդաղյանն ասում է՝ առավոտյան արթնանալիս սկսած գյուղի ամենափոքր բնակչից, վերջացրած ամենածերը՝ Աստծուց խաղաղություն են խնդրում եւ շնորհակալություն հայտնում անցած խաղաղ օրվա համար:

«Գյուղում շատ-շատ խնդիրներ կան, բայց քառօրյա պատերազմից հետո հասկացանք, որ այդ խնդիրները խաղաղության դիմաց ոչինչ են: Հիմա մենք միայն խաղաղության կարիք ունենք, մեզ ուրիշ բան պետք չի, ոնց էլ լինի կապրենք՝ հացն էլ կա, ջուրն էլ կա...»:

Թաղլարցի կանայք տարբերվում են իրենց կամքի ուժով եւ հանգստությամբ. այստեղ ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք են պատրաստ հարկ եղած ժամանակ հանուն իրենց հողի կյանքը տալ: 

«Ով գալիս է մեր գյուղ, անգամ տղամարդիկ, առաջին հարցը որ մեզ տալիս են՝ ինչպես եք կարողանում ապրել այս պայմաններում: Դժվար չի, երբ սահմանին կանգնած զինվորներին, տղամարդկանց  վստահում ենք մեր կյանքը: Բացի դրանից մեր տունն ու օջախն այստեղ է, ամեն օր  շնչում ենք էս օդն ու խմում էս սարերից եկած ջուրը, դրա համար էլ ուժ ունենք այստեղ մնալու: Հարկ եղած դեպքում էլ կկանգնենք մեր գյուղի տղամարդկանց կողքին ու կպաշտպանենք մեր հողը, ինչպես ապրիլին արեցինք, կարեւորը մեր երեխեքն անվնաս լինեն, մենք էլ իրենց կողքին երջանիկ ծնողներ»,-ասում է տիկին Մարինեն:

Թաղլարցիները վստահ են՝ կգա մի օր, երբ  այլեւս խաղաղություն կլինի. Արմեն Բուդաղյանն ասում է, երբ ինչ-որ բան կառուցելուց առաջ այլեւս չի  մտածի այնպես սարքել, որ կրակոցների, պատերազմի ժամանակ իր երեխաների եւ թոռների համար այն նաեւ որպես թաքստոց ծառայի, ուրեմն ամեն ինչ լավ է. «Պատերազմը երեխաների համար չի, թող գա էդ օրը, որ մի բան կառուցելուց առաջ ես չմտածեմ՝ այնպես սարքեմ, որ երեխեքիս եւ թոռներիս պաշտպանի, երբ ես սահմանին կռվելիս կլինեմ... »: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ