News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացնում այն պայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ է Ընտրական օրենսգրքի շուրջ նոր համաձայնագիր ստորագրել։

ՀԱԿ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ իշխանությունների միջեւ 2016թ.-ի մարտ-հունիս ժամանակահատվածում ծավալված 4+4+4 ձեւաչափով բանակցությունների արդյունքում, 2016թ.-ի հունիսի 16-ին Ազգային ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունները եւ իշխանության ներկայացուցիչները կայացրեցին քաղաքական համաձայնություն՝ նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման վերաբերյալ: Կնքված համաձայնագրով մասնավորապես նախատեսվում էր 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններում ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ձեւավորել ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց եւ քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարել տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով, ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ իրականացնել հատուկ ստեղծված կայքերի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը եւ այլն: Ստեղծվեցին լուրջ հիմքեր ընտրակեղծարարության վերացման եւ օրինական ընտրություններ անցկացնելու առումով:

Կնքված Համաձայնագիրը հավանություն ստացավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից եւ բարձր գնահատականի արժանացավ միջազգային հանրության՝ մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության, Եվրամիության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Ճապոնիայի դեսպանների կողմից:

Կարճ ժամանակ անց Համաձայնագրի հիման վրա կատարվեցին անհրաժեշտ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, իսկ այն կյանքի կոչելու նպատակով միջազգային հանրության ձեռնարկած քայլերը հնարավոր դարձրեցին սահմանված ժամկետում ֆինանսական միջոցների հայթայթման խնդրի ամբողջությամբ լուծումը:

Սակայն օգոստոսի 29-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության ներկայացրած հիմնավորումները, հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ Համաձայնագրով սահմանված նոր ընտրական մեխանիզմները կիրառելու համար առաջացել են անհաղթահարելի տեխնիկական խոչընդոտներ, ինչը նշանակում է, որ իշխանությունները չեղյալ են հայտարարում 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագիրը: Միեւնույն ժամանակ, ստեղծված իրավիճակում իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ իշխանությունը պատրաստ է նոր Համաձայնագիր ստորագրել ընդդիմության հետ՝ ընտրական գործընթացի օրինականության վերահսկման այլ մեխանիզմների շուրջ:

Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Քաղաքական ուժերի միջեւ կնքված Համաձայնագրի չկատարման եւ Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների չկիրառման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:

2. Կոնգրեսը նոր Համաձայնագրի ստորագրումը հնարավոր է համարում միայն այն դեպքում, եթե համաձայնության առարկա դառնա ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության վերջին տասներեք տարիների գլխավոր պահանջի անվերապահ կատարումը, այն է՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը: Ընդ որում, պետք է վերականգնվի ընտրացուցակներում ընտրողների ստորագրության պահանջը, ընտրացուցակները պետք է սքանավորվեն եւ ներբեռնման հնարավորությամբ պաշտոնապես հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքէջում:

3. Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումից բացի, պետք է նաեւ սահմանվեն ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետների երկարաձգում, բողոքարկման նոր մեխանիզմների կիրառում եւ ընտրակեղծարարության համար պատասխանատվության խստացում այնպես, ինչպես ընդունելի կլինի 4+4+4 ձեւաչափի մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

4. Բացի այդ, առաջին Համաձայնագրում նախատեսված կարգով պետք է նախատեսվի ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50մ շառավղով:

5. Նույնպես առաջին համաձայնագրում նախատեսված կարգով դոնոր կազմակերպությունների փորձագետների միջոցով պետք է աուդիտի ենթարկվի ընտրությանը մասնակցելու իրավունք տվող ID-ների եւ անձնագրերի ամբողջ շտեմարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ