News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիան եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ռուսական հարձակումից Եվրոպայի պաշտպանության արդյունավետ պլան չունեն՝ ռազմական դաշինքի ներսում առկա տարաձայնությունների պատճառով, երեկ երեկոյան հայտարարել է վերջերս զորացրված զորահրամանատար՝ գեներալ սըր Ռիչարդ Բարոնսը, հայտնում է The Timesը:

Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի տարածքում տասնյակ հազարավոր զինծառայողների տեղակայել 48 ժամվա ընթացքում՝ ռազմական ինքնաթիռների եւ նավերի օժանդակությամբ, մինչդեռ դրա համար ՆԱՏՕ-ից ամիսներ կպահանջվեին, հայտարարել է սըր Ռիչարդ Բարոնսը:

Արդյունքում՝ հնարավոր է կորցնել ցամաքի, օդային տարածքի եւ տարածքային ջրերի վերահսկողությունը մինչ այն, երբ ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրները գոնե համաձայնության կգան, թե դրան ինչպես պետք է պատասխանեն, նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի միացյալ հրամանատարության նախկին ղեկավարը:

Բարոնսի խոսքով՝ ՆԱՏՕ-ն առանձնապես տոգորված չէ Ռուսաստանի պոտենցիալ ագրեսիային դիմագրավելուն պատրաստվելու պլաններին վերադառնալու ցանկությամբ: «Ռուսաստանին սահմանակից երկրները Դաշինքի մյուս անդամներին ակտիվորեն կոչ են անում փոխել դիրքորոշումը, բայց այնպիսի երկրներ, ինչպես՝ Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Հունգարիան եւ ինչ-որ չափով Գերմանիան չէին ցանկանա Ռուսաստանին նեղացնել»,- նշված է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ