News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում ոստիկանության կողմից սպանված Քիթթ Լամոնթի ընտանիքը տեսանյութ է հրապարակել, որը սպանության պահին նկարահանել է նրա կինը, որից հետո քաղաքում վերսկսվել են բողոքի զանգվածային ցույցերը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Քաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել, չնայած դրան՝ ցուցարարներին թույլ են տվել փողոցներում մնալ նաեւ դրա ուժի մեջ մտնելուց հետո: Հանգուցյալ Քիթթ Լամոնթի ընտանիքը Facebook-ում հրապարակել է նրա կնոջ՝ Ռաքեյայի հեռախոսով նկարահանած տեսանյութը. հոլովակում պատկերված է ամբողջ միջադեպը, որը հանգեցրել է նրա ամուսնու մահվանը, մասնավորապես հստակ լսվում է նրա ձայնը՝ «Մի՛ կրակեք նրա վրա»:

Միեւնույն ժամանակ, այդ տեանյութում բացակայում է այն անմիջական պահը, երբ ոստիկանները կրակում են Սքոթի վրա: Նաեւ այդ տեսանյութից անհնար է եզրակացնել՝ իսկապե՞ս Սքոթի ձեռքին ատրճանակ է եղել, ինչպես ոստիկանությունն է պնդում: Տեսանյութում լսվում են միայն ոստիկանների՝ «Գցի՛ր ատրճանակը» բղավոցները: Ըստ որում՝ Սքոթի կինը ոստիկաններին բղավոցով ասում է, որ նա զինված չէ: Ռաքեյա Սքոթը նաեւ բղավում է, որ ամուսինը մեքենայից դուրս գա

Այս տեսագրության հրապարակումից հետո Շառլոտի փողոցները կրկին լցվել են վրդովված մարդկանցով, չնայած նրանց թիվը նույնքան մեծաքանակ չէ, որքան առաջին երկու զանգվածային ցույցերի ժամանակ: Նրանք վանկարկում են՝ «Չկա արդարադատություն՝ չկա խաղաղություն»,  եւ «Հրապարակեք տեսանյութը», իշխանություններից պահանջելով հրապարակել այդ միջադեպի ոստիկանության նկարահանած տեսանյութը:

Ավելի վաղ Հյուսիսային Կարոլինայի նահանգապետը Շառլոտում արտակարգ իրավիճակ է մտցրել, քաղաք է բերվել ազգային գվարդիան: Անկարգությունների հետեւանքով արդեն 15-ից ավելի ոստիկան է տուժել, զոհվել է ցուցարարներից մեկը, իրավապահները ցուցարարների դեմ արդեն քանիցս արցունքաբեր գազ են կիրառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ