Ավստրալիայի երկնքում բարձր աղմուկով ուղեկցվող լույսի պայծառ բռնկումն ամենայն հավանականությամբ երկնաքար է եղել, հայտնում է ABC-ն:
Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքի բնակիչները հայտնել են վառ գնդի մասին, որը երկնքում նկատել են երկուշաբթի երեկոյան: Ոմանք պնդել են, որ բարձր ձայն են լսել, որը պայթյուն էր հիշեցնում: Ենթադրվում է, որ դա երկնաքար է եղել:
Astro Space News ամսագրի գլխավոր խմբագիր Դեյվ Ռենեկեն ենթադրում է, որ վառ բռնկումը երկնաքարն է առաջացրել, որոնք շարժվում են վայրկյանում 30-60 կմ արագությամբ, եւ երբ մտնում են մթնոլորտ անչափ տաք են լինում: