News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երկրից հետո Մերկուրին Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է, որի վրա տեկտոնական ակտիվություն է նկատվում: Այս մասին MESSENGER (MErcury Surface, Space ENvironment, GEochemistry, and Ranging առաքելության երկրաֆիիզիկոսների հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում, հայտնում է Lenta-ն:

Երկրաֆիզիկոսները Մերկուրիի ռելիեֆի վրա բազմաթիվ ծալվածքներ, աղեղներ եւ բեկվածքներ են հայտնաբերել, որոնց առկայությունը թույլ է տալիս միանշանակ հայտարարել մոլորակի վրա վերջին շրջանում տեղի ունեցած տեկտոնական ակտիվության մասին: Դրա պատճառը նույնն է, ինչ Երկրի դեպքում՝ երկրնային մարմնի աստիճանական սառեցում, որի հետեւանքով արտաքին կեղեւը սեղմվում է եւ ճաքեր տալիս:

Մերկուրիի ակտիվ տեկտոնիկան պայմանավորված է մոլորակի վրա հայտնաբերված մագնիսական դաշտով, որը մինչ օրս պահպանվում է, ամենայն հավանականությամբ, մոլորակի չափերի համեմատությամբ ներքին սառչող ընդերքի վիթխարի չափերի պատճառով:

Մերկուրին մոտ 20 անգամ Երկրից ավելի թեթեւ է եւ փոքր: Մոլորակի ներքին խտությունը գրեթե նույնքան է, որքան Երկրինը: Մոլորակի վրա տարին 88 օր է տեւում: Արեգակնային համակարգի այլ մոլորակներից Մերկուրին տարբերվում է մետաղական խոշոր միջուկով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ