News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

56 մլն տարի առաջ Երկրի վրա գրանցված տաքացումը տեղի է ունեցել գիսաստղի հետ մեր մոլորակի բախվելու հետեւանքով: Այս մասին հայտարարել են ԱՄՆ երկրաբանական միության գիտնականները, փոխանցում է Informing-ը:

Գիտնականները համոզված են, որ գիսաստղը Երկրի մեջ է մխրճվել դինոզավրերի անհետանալուց հետո: Գիսաստղի հարվածից Երկրի մթնոլորտում մեծացել է ածխածնի մակարդակը, իսկ օդի ջերմաստիճանը բաձրացել է մոտ 5-8 աստիճանով: Դրանից հետո մոլորակը սկսել են բնակեցնել նոր տեսակի կենդանիներ: Այդ ժամանակ էլ հայտնվել են մարդու անմիջական նախահայրերը, համոզված են գիտնականները:.

Նրանք նշում են, որ Երկրի հետ գիսաստղի բախման տեղեկությունները ստացել են ապակենման սեւ գնդերի վերլուծության շնորհիվ, որոնք գտնվել են Նյու Ջերսիի ափամերձ շրջանում: Ըստ գիտնականների՝ դրանք ձեւավորվել են գիսաստղի ընկնելու հետեւանքով: Դրանք չէին կարող հրաբխի ժայթքման հետեւանքով առաջանալ, քանի որ դրանց մեջ ջրի խտությունը նորմայից 0,03 տոկոսով ցածր է:

Գիտնականների կարծիքով՝ մոլորակի վրա ջերմաստիճանը կարող էր բարձրանալ այն պատճառով, որ գիսաստղը վնասել է նավթային ավազանը: Նավթի այրումը առաջացրել է ջերմաստիճանի երկարատեւ բարձրացում:

Նրանք նաեւ նշել են, որ առաջիկա 100 տարվա ընթացքում գլոբալ տաքացումն իր գագաթնակետին չի հասնի: Նրանց համոզմամբ՝ ջերմաստիճանի աստիճանական բարձրացմանը մարդկությունը կկարողանա հարմարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ