News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկային եկամուտների դինամիկան հունվար-օգոստոս ժամանակահատվածում նշանավորվել է զուտ սիմվոլիկ աճով՝ 0.7 տոկոս տարեկան հաշվարկով: Սակայն անգամ այդ համեստ ցուցանիշն իր գոյությամբ պարտական է օգոստոսին նախորդած ամիսներին: Բանն այն է, որ օգոստոսին հարկահանության ոլորտում լուրջ անկում էր գրանցվել ավելի քան 7 մլրդ դրամով կամ 7 տոկոսով:

Հետընթացը հիմնականում պայմանավորված է ԱԱՀ հարկով, որի գանձումը գրեթե 15.8 մլրդ դրամով կամ 33.1 տոկոսով պակասել է: Բայց, չնայած լուրջ անկմանը, ԱԱՀ-ն պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտներում նախկինի պես առաջատար տեղ է զբաղեցնում: Դրա մասնաբաժինը օգոստոսին գերազանցել է 34.3 տոկոսը:

Հարկային եկամուտների ընդհանուր գումարում անկումը շատ մեծ կլիներ, եթե չլիներ շահութահարկի գանձման կտրուկ աճը՝ 11.8 մլրդ դրամով կամ 3.5 անգամ ավելի շատ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին անկում էր գրանցվել տարեկան կտրվածքով գրեթե 1.7 անգամ: Արդյունքում ստացվում է, որ 2 տարում օգոստոսի ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է:

Ավելի վաղ նշվել էր, որ ընթացիկ տարում հարկային բազան կրճատվում է: մասնավորապես, մեծածախ ապրանքաշրջանառության ծավալի եւ բջջային կապի ծառայությունների պահանջարկի անկման պատճառով:

Այդ առումով օգոստոսը բացառություն չէր: Տարեկան կտրվածքով մանրածախ շրջանառության ծավալը ընթացիկ գներով կրճատվել է գրեթե 11 տոկոսով, իսկ հեռահաղորդակցման ծառայություններինը՝ 13 տոկոսով: Նշված բացասական տեղաշարժերն անմիջականորեն կապված են արտասահմանից դրամական փոխանցումների հետ: Առաջին  հերթին՝ Ռուսաստանից:

Ռուս փորձագետների կանխատեսումների համաձայն՝ մոտ ապագայում դժվար է արմատական փոփոխություններ ակնկալել Ռուսաստանի տնտեսության մեջ: Ասենք, զբաղվածության ոլորտում: Իրատեսական չէ նաեւ ԱՄՆ դոլարի նկատմանբ ռուսական ռուբլու փոխարժեքի նախաճգնաժամային տարիների ցուցանիշին վերադառնալը: Այդ պայմաններում Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն են ստանում հարկային ոլորտում բարեփոխումները եւ  տնտեսության մեջ «ստվերի» կրճատումը:

Սմբատ Գրիգորյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ