Ընտրական տեղամասերի համար տեխնիկայի գնումներին կհետեւի նաեւ ընդդիմությունը։ Այս մասին հոկտեմբերի 17-ին խորհրդարանում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Նրա խոսքով՝ տեխնիկայի (տեսանկարահանումների եւ առցանց հեռարձակման համար) ֆորմալ գնումը կիրականացնի պետությունը։ Գնումների կազմակերպումն ու գնահատումը կիրականացնի եռակողմ հանձնաժողովը, որը կազմված կլինի քաղաքացիական սեկտորից, ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններից եւ իշխանությունից։ «Դրան համաձայնություն են տվել 6 խմբակցություններից 5-ը»,– ասել է նա։