News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եկեք չխախտենք Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համաձայնությունը: Հոկտեմբերի 13-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Օրինագծով քրեական պատիժ է նախատեսվում ուրիշի փոխարեն քվեարկության համար (2-5 տարի ժամկետով ազատազրկում), բայց նույնպիսի պատիժ է առաջարկվում նման խախտման մասին կեղծ մեղադրանքի համար, եթե անգամ մեղադրողը սխալվել է առանց դիտավորության: Սա ընդդիմադիր ուժերի դժգոհությունն է առաջացրել:

«Ոչ մի չար դիտավորություն չկա: Տարբեր մոտեցումներ կան: Այսօր առավոտյան մենք՝ քաղաքական 5 ուժերը, հավաքվեցինք եւ վերանայեցինք մոտեցումները: Պարզապես մեկ հարցի շուրջ տարբեր մասնագիտական մոտեցումներ կան: Քաղաքական բոլոր ուժերին կոչ եմ անում հետեւել համաձայնությանը եւ «կողմ» քվեարկել, իսկ մինչեւ երկրորդ ընթերցում կշարունակենք քննարկումները, որոնց ընթացքում կփորձենք մերձեցնել մեր մոտեցումները»,- ասել է Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ