News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուրիշի փոխարեն  քվեարկելու մասին չկանխամտածված կեղծ հայտարարությունների համար ավելի մեղմ պատիժ է սահմանվել: Այս մասին հոկտեմբերի 19-ին՝ խորհրդարանում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ երկրորդ վերջնական ընթերցմամբ ներկայացնելով  Ընտրական օրենսգրքում փոփոխություների նախագիծը:

Առաջարկվում է այլ քաղաքացու փոխարեն քվերակությունը, ինչպես առաջին ընթերցման տեքստում, պատժել 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Առաջարկվում էր նույնքան խիստ պատժել նաեւ խախտումների վերաբերյալ կեղծ հատարարությունների համար: Ընդիմությունն այս դրույթի դեմ առարկել է՝ ասելով, որ ընտրությունների ընթացքում կեղծարարությանը հետեւող ակտիվիստներին բանտում հայտնվելու վըանգ է սպառնում պատահական սխալի համար:

Ինչպես նշեց նախարարը, այդ պատճառով փոխզիջում է առաջարկվել: Եթե պարզվի հայտարարությունը կեղծ է, բայց հայտարարողը անզգուշության հետեւանքով է սխալվել, ապա նա կպատժվի 200-ից մինչեւ 800 հազար դրամ (միչեւ 1700 դոլար) տուգանքով, կամ նույնպես քրեական պատասխանատվությամբ, բայց մինչեւ 2 տարի ժամկետով: «Դիտավորյալ կեղծ հայտարարությունների համար պատիժը, բնականաբար, նախկինն է մնում»,- ամփոփել է Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ