News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր անգելա Մերկելը շեշտել է, որ ինքը կնախընտրեր ավելի կոշտ ձեւակերպումներ այն միջոցառումների վերաբերյալ, որոնք պետք է կիրառվեն Ռուսաստանի նկատմամբ սիրիական հակամարտությունում Մոսկվայի զբաղեցրած դիրքորոշման համատեքստում։ Այս մասին Մերկելը հայտնել է Բրյուսելում ԵՄ 28 անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտից հետո, հայտնում է DW. –ն։

Մեկնաբանելով հանդիպման արդյունքները ՝ Մերկելը հայտնել է, որ իրեն միանգամայն բավարարում էր փաստաթղթի նախնական տարբերակը, որում հիշատակված էին Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումներ։ Ընդ որում նա չի նշել, թե ով է ի վերջո ազդել ավելի կոշտ դիրքորոշումից հրաժարվելու որոշման վրա, սակայն նախազգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատժամիջոցների հարցը կարելի է նորից բարձրացնել։ Նրա խոսքով դա հնարավոր է, եթե Սիրիայում՝ առաջին հերթին Հալեպում, հումանիտար իրավիճակը չբարելավվի։

«Մենք պահանջում ենք դադարեցնել հարձակումները եւ գնդակոծությունները եւ բնակչության համար հասանելի դարձնել հումանիտար օգնությունը»,- ասել է կանցլերը։

Անգելա Մերկելը հիշեցրել է, որ Գերմանիան չի բացառել ոչ միայն Սիրիայի, «այլեւ նրա դաշնակից բոլոր երկրների դեմ համապատասխան միջոցառումներ ընդունելու հնարավորությունը»։ «Որոշակի հանգամանքներում դա վերաբերում է նաեւ Ռուսաստանին»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ